Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) ՀՔԱՎ-ը տվյալներ ունի 408 անհետ կորածների մասին

January 21, 2021

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պատերազմի օրերից տվյալներ է հավաքում անհետ կորածների հարազատներից ու փոխանցում ՊՆ-ին:

 

«Մինչ օրս 700-ից ավելի քաղաքացիների հարցով են մեզ դիմել: Այս պահի դրությամբ մեր ցուցակներով ունենք 408 անհայտ կորածի վերաբերյալ տեղեկություններ: 700-ի ցուցակները այս ընթացքում ֆիլտրվել են, ոմանք ողջ են գտնվել, ոմանց մարմինն է գտնվել, ոմանք գերության մեջ են»,- NewArmenia.am-ին ասաց ՀՔԱՎ-ի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը: Ըստ նրա՝ իրենց դիմածներից ողջ են գտնվել 117 քաղաքացիներ, գտնվել են նաև 144-ի մարմինները: Պարզվել է, որ 10 անհետ կորածներ գերիների մեջ են:

 

Սադիկյանը չի բացառում, որ 408-ի անհետ կորածների մեջ կան անձինք, որոնք միգուցե մահացած են, սակայն դեռ չեն նույնականացվել: «Կան դեպքեր, երբ զինվորի անունը զոհերի ցուցակում կա, բայց մարմինը չկա, նա չի կարող զոհված համարվել, պետք է անհետ կորած համարվի»,-ասաց փորձագետը:

 

Նշենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, թե 766 մարմին ԴՆԹ հետազոտման փուլում է, և նույնականացումից հետո ավելի հստակ տվյալներ կլինեն: Իսկ Առողջապահության նորանշանակ նախարարն այսօր լրագրողներին ասել է, որ փորձաքննության է ենթարկվել 3450 զոհի դի, և օրական 30 դի է ճանաչվում: 

 

ՀՔԱՎ ներկայացուցիչը նաև ասաց, որ Պաշտպանության նախարարության աշխատանքը թե՛ անհետ կորածների հարազատների, թե՛ իրենց համար անհասկանալի է: «Մենք տեղեկությունները փոխանցում ենք, բայց չգիտենք՝ ինչ քայլեր են ձեռնարկվում: Հարազատները տարբեր տվյալներ են փոխանցում, հեռախոսային վերծանումներ են ուղարկում, այդ մարդկանց մի մարմնից ուղարկում են մյուս մարմին, ասում են՝ գնացեք Կարմիր խաչ: Սակայն պետության պարտավորությունն է՝ անընդհատ կապի մեջ լինել հարազատների հետ և տեղեկություններ տրամադրել, թե ինչ են անում կորածների որոնման ուղղությամբ»,-նշեց փորձագետը:

 

Ըստ Սադիկյանի՝ անկհայտ անկազմակերպվածություն կա վերոնշյալ աշխատանքների հետ կապված: «Օրինակ՝ դեռ 22 օր առաջ Արցախում ողջ գտնված 6 զինվորներից մեկի հետ կապված մեզ վերջերս ՊՆ-ից զանգել ասել են, թե այդ քաղաքացու վերաբերյալ քայլեր են ձեռնարկում, և իր անունը անհետ կորածների ցուցակի մեջ է, այն դեպքում, երբ զինվորը արդեն 22 օր հիվանդանոցում է, և փաստորեն, ՊՆ-ն այդ մասին չգիտի»:

 

ՀՀ ՊՆ գերիների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովից չհաջողվեց մեկնաբանություն կամ տվյալներ ստանալ:

 

newarmenia.am

views: 172

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color