Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Human Rights Watch-ի զեկույցում բարձրացված հարցերը բխում են համակարգային խնդիրներից․ իրավապաշտպաններ

January 17, 2020

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ծանոթացել է Human Rights Watch-ի միջազգային կազմակերպության զեկույցին՝ կապված ՀՀ-ում մարդու իրավունքների հետ։ Նա NewArmenia.am-ի հետ զրում նշեց, որ Human Rights Watch-ի զեկույցում բարձացված հարցերն, իրականում, գալիս են համակարգային խնդիրներից։ Սաքունցը, խոսելով 2015-2016 թվականներին խաղաղ ցուցարարների և լրագրողների դեմ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքերի քննությունները կասեցված լինելու մասին, որը տեղ էր գտել նաև զեկույցում, նշեց, որ առ այսօր այս գործերով արդյունավետ քննություն չի իրականացվում։

 

«Ավելին՝ մենք ենք ուղարկել այն բոլոր նյութերը, որոնք համացանցում մատչելի տեղակայված են, իսկ խոսքս վերաբերում է քաղաքացիական հագուստով ոստիկանների նկարներին, բայց զարմանալիոներն ՀՔԾ-ն մեզ պատասխանում է, որ չի կարողացել այդ մարդկանց հայտնաբերել։ Այստեղից կամ պետք է ենթադրել, որ բոլորը, իսկ նրանք մեկ տասնյակից ավել են, ընդհատակում են, կամ լքել են երկիրը, կամ եթե աշխատում են, ապա պետք է հայտնաբարվեն»,- ասաց նա։

 

Միևնույն ժամանակ իրավապաշտպանը շեշտեց, որ Human Rights Watch-ի զեկույցում արձանագրված խնդիրները բխում են ՀՀ-ում դատաիրավական համակարգում առկա խնդիրներից։ Նա նշեց՝ միայն դատաիրավական համակարգում արմատական բարեփոխումները կարող են երաշխիքներ ստեղծել՝ նախկին իշխանությունների օրոք խաղաղ ցուցարարների և լրագրողների դեմ կատարված անօրինությունները բացահայտելու համար։

 

«Ունենք մի արտառոց վիճակ, այսինքն՝ մենք անվանում են պետության զավթման իրավապահ համակարգ, պետության զավթման Սահմանադրութուն, պետության զավթման օրենսդրություն, բայց այս տրամաբանության մեջ ստեղծված ինստիտուտները պետք է կարգավորեն խնդիրները։ Պետության զավթման տրամաբանությամբ ստեղծված իրավական նորմերով անհնար է պետության զավթման պատասխանատուներին պատասխանատվության ենթարկել։ Մարդիկ, որոնք ժամանակին այդ խախատուները տեսել են, բայց քննություն չեն իրականացրել, ավելին՝ շատերը նույնիսկ պատասխանատվություն են կրում այդ խախտումների համար, հիմա այդ մարդիկ շարունակում են աշխատել այդ նույն իրավական համակարգում։ Բնականաբար, ակնակալել, որ այդ մարդիկ պետք է իրենց դեմ քրեական գործերով քննություն իրականացնեն, աբսուրդ է»,- ընդգծեց Արթուր Սաքունցը։

 

Վերջինս հասկանում է, որ ացնումային ժամանահատված է, սակայն, կարծում է, որ սա էլ պետք է ունենա իր հստակ ձևակերպված խնդիրները՝ անցման արդյունավետությունն ապահովելու համար։ Այս պահին Սաքունցը խնդիրների համակարգային լուծումը չի տեսնում, ավելին՝ հիշում է, որ իրենք առաջարկել են, գոնե, ազատվել այն պաշտոնյաներից, որոնք ուղիղ պատասխանատվություն ունեն ապօրինությունների ու մարդու իրավունքների խախտման համար, քանի որ խախտողներին անպատիժ են թողել։

 

«Քաղաքական կամք կա, սակայն, ցավոք սրտի, չկա հայեցակարգային մոտեցում՝ պետաիրավական կառավարման համար։ Իմ համոզմամբ՝ ոչ թե չկան գաղափարներ, այլ չկա մշակված համակարգ։ Այո՛, այսօր տարբեր հայեցակարգեր են մշակվում, բայց կոնցեպտուալ առումով, թե ինչպիսին է լինելու մեր պատկերացրած պետությունը՝ չկա։ Ժողովրդավարական և իրավական պետությունը գաղափար է, բայց ինչ մեխանիզմներով, ինչ տեսքով է լինելու, ինչ ինստիտուներ է ունենալու այդ ինստիտուտների հարաբերությունները հասարակության, տնտեսության հետ ինչպիսին է լինելու, դեռևս չկան»,- շարունակեց իրավապաշտպանը։

 

Անկախ ամենից Արթուր Սաքունցը դրական է տրամադրված, քանի որ վստահ է՝ ունենք հնարավորությունների մեծ դաշտ։ Նա նկատեց, որ հեղափոխությունը ծրագրավորված չէր, այսինքն՝ մարդիկ չէին կարող նախապես ունենալ հստակ պատկերացումներ, թե ինչ են անելու։ Ըստ նրա՝ գործադիր մարմնի համար էլ այս մեկ տարին խնդիրներին ծանոթացման տարի է, սակայն կարծում է, որ հետևություններ արվել են։ Human Rights Watch-ի անդրադարձը Սաքունը կարևորում է՝ նկատելով, որ քննարկումների համար հիմք կստեղծի։

 

Իրավապաշտպան Իզաբելլա Սարգսյան էլ NewArmenia.am-ի հետ զրույցում անդրադարձավ Human Rights Watch-ի՝ ՀՀ-ում խտրականության հետ կապված խնդիրներին, քանի որ սեռական փոքրամասնությունների և նրանց իրավունքները պաշտպանող ակտիվիստների դեմ բռնությունների դեպքեր են եղել։ Նրա համոզմամբ՝ խտրականության հետ կապված խնդիրները միայն ՀՀ-ին չեն հատուկ, այլ՝ աշխարհի գրեթե բոլոր երկներին։

 

«Խտրականություն արգելող օրենքի նախագիծը կա, տարբեր հարթակներում քննարկվել է, սակայն ուշանում է։ Մենք կարծում էինք, որ դեռ անցած տարվա վերջին պետք է մտներ ԱԺ, սակայն դեռ չի մտել։ Ողջունելի է, որ օրենքը քննարկվում է, հուսով եմ՝ կընդունվի։ Բայց խտրականությունը մի երևույթ է, որը, ցավոք սրտի, ամեն տեղ կա, և սա կապ ունի ոչ  միայն իշխանության հետ, այլև սոցիալական երևույթ է։ Կցականայի, որ մեր իշխանություններն այս ուղղությամբ աշխատանք տանեին, այսինքն, որ միայն օրենք չընդունեին, այլև հավասարության մարմին լինի, որը կգործի։ Հավասարության մարմինը պետք է լինի ոչ թե անատամ մի բան, որ   բողոքներ գան, բայց հետո էլի մարդիկ ստիպված լինեն գնալ դատարան ու տարիներով սպասել իրենց գործի քննությանը, այլ այդ խտրականության դեմ մարմինը գործող մարմին լինի։ Քաղաքացիական հասարակությունն առաջարկում է, որ այս հավասարության մարմինը լինի պառլամենտական, ոչ թե ՄԻՊ-ին կից, ինչպես գրված է օրենքում»,- ասաց նա։

 

Իզաբելա Սարգսյանը հավելեց, որ այսօր իշխանությունների մոտ խնդրի կարգավորման քաղաքական կամք տեսնում է, սակայն հարցը պետք է գնա ինստիտուցիոնալ մակարդակի կարգավորման։

 

newarmenia.am

views: 610

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color