Համաճարակի դեմ պայքարող բժիշկների ու բժշկական անձնակազմի անվտանգությունն առաջնահերթ կարևորություն ունի:
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը շարունակում է աշխատել գործընկեր կազմակերպությունների հետ՝ օգնելու մեր բժիշկներին լինել ապահով՝ իրենց անձնուրաց աշխատանքը կատարելիս: Մեր գործընկեր Public Journalism Club (PJC) Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ) հետ համագործակցությամբ մենք ձեռք ենք բերել հեղուկներից ու մասնիկներից պաշտպանիչ 20 համազգեստ «Նորք» հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցի համար: