Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Ինչպես հաղթահարել խոշտանգման հետևանքները․ տեսանյութ

June 26, 2020

Activities | Right to Freedom from Torture | Publications

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հունիսի 26-ը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է: Այս օրը ՄԱԿ-ը հռչակել է՝ ուշադրություն հրավիրելու և նպաստելու Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ կոնվենցիայի արդյունավետ իրագործմանը, որն ընդունվել է 1987 թ․-ին։

 

Խոշտանգումների դեմ պայքարը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գործունեության ուղղություններից մեկն է։

 

2018-2020 թթ․-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) հետ համատեղ իրականացրեց «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագիրը։

 

Ծրագրի հիմնական նպատակն էր միահամուռ ուժերով զբաղվել խոշտանգման խնդրով՝ ներդրում ունենալով  խոշտանգումների կանխարգելման, փոխհատուցման մեխանիզմների ու խոշտանգումների փաստաթղթավորման բարելավման, ինչպես նաեւ խոշտանգումներ վերապրածներին եւ նրանց ընտանիքներին անհատական հոգեկան եւ սոցիալական վերականգնողական ծառայությունների տրամադրման միջոցով:

 

Ծրագրի շրջանակում 2018 և 2019 թթ․-ին անցկացվեցին «Խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման վիճակի վերաբերյալ» լրագրողական նյութերի մրցույթներ։ 

 

Ծրագրի շրջանակում պատրաստել ենք նաև տեսանյութ՝ խոշտանգումների հետևանքների հաղթահարման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․

 

views: 860

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color