Activities | Publications | News | Civilian Oversight and Monitoring
2024թ․-ի դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ «Արդարադատությունը բաց աչքերով» զեկույցի շնորհանդեսը։
Վերջին տարիներին դատական և իրավական բարեփոխումների համատեքստում ձեռնարկված միջոցառումները բավարար չեն եղել կանխելու գործերի հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքի խաթարման դեպքերը։ Չնայած դատաիրավական համակարգում կատարվող պարբերական և արմատական բնույթ կրող փոփոխությունների, քաղաքացիները բախվում են ուշացած արդարադատության, մասնավորապես՝ դատական նիստերի չարդարացված հետաձգումների, գործերի երկարատև և ոչ արդյունավետ քննության, վճռիների չկատարման, վերջնական դատական ակտերի չհրապարակման և այլ փոխկապակցված խնդիրների։
Զեկույցում ներկայացված է դատական համակարգում արձանագրված վերոգրյալ և մի շարք այլ խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ փոփոխությունների առաջարկություններին։
Զեկույցի շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկան
🔘 ՀՔԱՎ գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը
🔘 ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Կարեն Թումանյանը
🔘 ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը
🔘 Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը
Շնորհանդեսին ՀՔԱՎ գրասենյակի Իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի համակարգող Մարիամ Անտոնյանը և բաժնի մասնագետ Անահիտ Ղազարյանը ներկայացրին զեկույցի համար իրականացված դատական նիստերի մշտադիտարկման մեթոդաբանությունը, հրապարակային և ողջամիտ ժամկետներում քննության իրավունքի մշտադիտարկման արդյունքները։
ՀՔԱՎ գրասենյակի կողմից իրականացված դատական նիստերի մշտադիտարկման գլխավոր նպատակներն են եղել՝
Մշտադիտարկումն իրականացվել է 5 մարզերում և Երևան քաղաքում երկու փուլով՝
2023 թ․ հունվարից մինչև հունիս ամիսը մշտադիտարկվել է 1249 դատական նիստ առաջին ատյանի դատարաններում (448 դատական նիստ քաղաքացիական գործերով, 465 դատական նիստ քրեական գործերով, 336 դատական նիստ վարչական գործերով), 2023 թ․ դեկտեմբերից մինչև 2024 թ․ ապրիլ ամիսը 600 դատական նիստ վերաքննիչ ատյանի դատարաններում (327 դատական նիստ քրեական գործերով, 25 նիստ քաղաքացիական գործերով, 248 դատական նիստ վարչական գործերով)
Կազմակերպությունը մշտադիտարկման հիմքում դրել է հետևյալ սկբունքները
Զեկույցը կհրապարակվի օրերս։