August 9, 2021
News
Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.
«Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ն այսօր իրականացրեց Ժողովրդավարության դպրոցի 5-րդ դասընթացը։
Դասընթացի թեմաներն էին «Մարդու իրավունքներ»-ը և «Ժողովրդավարություն»-ը։
Դասընթացը վարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը։
Հանդիպման առաջին հատվածում քննարկվեց մարդու հիմնարար իրավունքների, գլխավորապես՝ կյանքի իրավունքի, և դրանց պաշտպանության ապահովման նպատակով իրականացվող պետության պարտավորությունների մասին։
Հանդիպման երկրորդ հատվածում խոսվեց ժողովրդավարության և մարդու իրավունքների միջև եղած փոխկապակցվածության, ինչպես նաև տարբեր երկրներում գործադիր իշխանության մարմինների փոփոխությամբ պայմանավորված ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ։
views: 125