Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Հոգեբանների համար երկօրյա վերապատրաստումներ

June 4, 2024

Activities | Capacity Building

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հարգելի՛ հոգեբաններ
📝Հրավիրում ենք հայտ ներկայացնել մասնակցելու դասընթացավարների պատրաստման ընտրական փուլին։
📍Մեկնարկել է «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրը։
❗Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան ՀԿ-ի գործընկերությամբ և ՀՀ առողջապահության, ԿԳՄՍ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների համագործակցությամբ։
📢Ծրագրի առանցքային իրականացնողներից է Հոգեկան առողջության հայկական ասոցիացիան, որը այլ գործառույթներից զատ, կազմակերպելու է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների հոգեբանների վերպատրաստումներ 2024-2026թթ․-ի ընթացքում։
ՀԱՀԱ-ի կողմից իրականացվող վերապատրաստումները նախատեսում են փուլային գործընթաց հետևյալ հաջորդականությամբ՝
🔸Հոգեբան-դասընթացավարների պատրաստման համար մասնակցության հայտերի ընդունման փուլ, որի ընթացքում ընտրվելու է առավելագույնը 50 մասնակից։
🔸2-օրյա վերապատրաստում, որի ավարտին 50 մասնակցից ընտրվելու է 25-ը։
🔸6-օրյա վերապատրաստում, որին մասնակցելու են ընտրված 25 հոգեբանները, որոնք, որպես դասընթացավարներ, վերապատրաստման ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները փոխանցելու են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբաններին /ծրագրի բյուջեով նախատեսված ֆինանսավորման շրջանակում նշված դասընթացավարները տրամադրելու են վճարովի ծառայություններ ՀՀ բոլոր մարզերում/։
🔸Հոգեբան-դասընթացավարների կողմից 2024-2026թթ․-ի ընթացքում, ըստ նախատեսված ժամանակացույցի, ՀՀ դպրոցների հոգեբանների վերապատրաստման իրականացում։
Առաջին փուլ`
📍Վայրը՝ Երևան, «Իբիս Երևան Սենթր» հյուրանոց, Արարատ սրահ
📆 Ժամանակահատվածը՝ 2 օր՝ 13․07․2024-14․07․2024
⏰ Առաջին օր՝ 10։00-18։00
Երկրորդ օր՝ 10։00-18։00
Խրախուսվում է մարզերում մասնագիտական գործունեություն իրականացնող հոգեբանների մասնակցությունը, հայտերը հաստատելու դեպքում հեռավոր մարզերից մայրաքաղաք տեղափոխումը և գիշերակացը իրականացվում է ծրագրի ֆինանսավորման շրջանակում։
⏳Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ 25․06․2024
Մանրամասները գրանցման ձևում⬇️
views: 86

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color