Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Սաբոտաժ է․ Երևանի ավագանու ընտրություններին կա ստվերային միջամտություն

September 20, 2018

Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում վերջին օրերին նկատվում է լարվածություն, որի առանցքում «Իմ քայլը» դաշինքի և ԲՀԿ-ի հակադրությունն է, և այն կարծես դուրս է գալիս կոնկրետ գործընթացի համատեքստից ու ավելի գլոբալ հարթություն է տեղափոխվում՝ ստանալով ուշագրավ դրսևորումներ:

Ներկայիս թեժ պայքարը, թերևս,  ունի մի դրական կողմ՝ այն թատրոն չէ, այլ իսկապես պայքար է, անկեղծ պայքար, որտեղ մասնակից կողմերը պայքարում են ոչ թե նախապես գրված սցենարով, այլ իրենց հնարավորությունների շրջանակում:

«Առաջին լրատվական»- ի հետ թեմայի շուրջ քննարկմանը մասնակցեցին միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը, ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը և իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

«Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները սովորական չեն: Սա ծրագրերի պայքար չէ, անհատների կենսագրության պայքար չէ. այս ընտրություններին պետք է նայենք հետհեղափոխական տրամաբանության մեջ»,- նշեց Իգիթյանը: Նա նաև հավելեց, որ նախընտրական պրոցեսում որևէ փոփոխություն չկա: Նրա խոսքով՝ այս ընտրությունները կազմակերպվում են հին օրենսգրքով՝ մեկ-երկու փոփոխությամբ, ընտրական հանձնաժողովներում և դատական իշխանությունում նույն մարդիկ են, ովքեր եղել են նախորդ ընտրություններին, և ամեն ինչը հիմնված է քաղաքական կամքի վրա: «Այսօր պայմանավորվածություն կա քաղաքական առաջադեմ ուժերի և հասարակության միջև, որ այս ընտրությունները լինելու են նորմալ»,- նշեց միջազգայնագետը:

Ա. Սաքունցի դիտարկմամբ՝ ժողովրդավարական պրոցես է ընթանում: Նրա խոսքով՝  Երևանի ավագանու այս ընտրություններն աննախադեպ են, քանի որ հայտնի սցենարով չեն ընթանում և կանխորոշված չեն, բացի դրանից՝ չկա ընտրակաշառքների զանգվածային և անպատժելի երևույթ:

Ա. Արշակյանի դիտարկմամբ՝ լուրջ, մրցակցային նախընտրական պրոցես է ընթանում: «Բոլոր կուսակցությունները գրեթե հավասար պայմաններով են սկսել քարոզչությունը: ՔՊ-ի առավելությունը Նիկոլ Փաշինյանն է«,- նշեց նախկին պատգամավորը:

Հ. Իգիթյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է շտկել նախկինում կուտակված սխալները, համակարգի արատները: Նրա խոսքով՝ այդ հարցերը լուծելու համար, նա պետք է համոզված լինի, որ գոնե մեկ տարի Երևանից չպետք է հարվածներ ստանա. «Երևան քաղաքի նկատմամբ սաբոտաժ է»:

Ա. Սաքունցի խոսքով՝ Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի հետ համագործակցող և Մարտի 1-ի արդյունքներից որպես իշխանություն օգտվող քաղաքական ուժերը նույնպես մասնակցում են ընտրություններին, և վտանգ կա, որ պատասխանատվություն վերցնող չկա… «Պետք է լինել բարեխիղճ, ազնիվ և չփորձել ձգտել նրան, ինչի բարոյական իրավունքը չունեն… Ընտրություններին կան ստվերային մասնակիցներ, որոնք չեն երևում՝ դրանք են Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը, նրանք շահագրգիռ կողմ են  այս ընտրություններում»,- ընդգծեց իրավապաշտպանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

1in.am

views: 758

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color