Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Նիկոլ Փաշինյանը և իշխանությունը մենակ չեն ու չեն մնալու». Արթուր Սաքունց

March 20, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ կարևոր հանգամանք արձանագրեմ՝ Նիկոլ Փաշինյանը և իշխանությունը մենակ չեն և չեն մնալու, քանի դեռ քաղաքական կամք կդրսևորեն իրավական, ժողովրդավարական, սոցիալական և ինքնիշխան պետության կայացման և զարգացման ուղղությամբ հետևողական և շարունակական քայլեր կկատարեն, և որևէ աջակցություն չեն ունենա, եթե նահանջեն այդ դիրքերից:

 

Ակնկալվող բարեփոխումները՝

 

- նոր վստահելի և արդարադատություն իրականացնող, ինքնակառավարվող, անկախ դատական իշխանության ձևավորում, որը ներկայումս բացակայում է,

 

- նախկին ողջ ժամանակահատվածում մարդու իրավունքների կոպիտ խախտումներից տուժած քաղաքացիների իրավունքների խախտման ճանաչում, փոխհատուցման տրամադրում,

 

- հակակոռուպցիոն հստակ, արդյունավետ քաղաքականության իրականացում, այդ նպատակով մարմինների և օրնսդրության ձևավորում,

 

- կրթության բարեփոխումներ,

 

- արտաքին բնագավառում ինքնիշխանության դիրքերի վերականգնում և զարգացում։

 

Սա այնքան ակնհայտ է. այս մասին բազմիցս նշվել է: Իսկ եթե «Իմ քայլը» կնահանջի այս դիրքերից կամ իշխանությունը հետևողական չլինի այդ ուղղությամբ, բնականաբար կարժանանա խիստ քննադատության: Բայց սա միաժամանակ չպետք է և չի կարող որևէ կերպ հույսեր առաջացնել ՀՀԿ-ական, քոչարյանական գծի վրա գտնվողներին, թե ներկա իշխանության քննադատությունն իրենց համար կանաչ ճանապարհ կարող է բացել իշխանության վերադառնալու համար: Նման հույսերը ոչ միայն անհիմն են, այլև վտանգավոր են առաջին հերթին հենց իրենց և իրենց աջակիցների համար: Դուք մերժված եք այլևս, ու մերժված էլ մնալու եք, և այդ մերժումը չի կարող փոխվել եկեղեցիներում Ձեր կողմից վառվող մոմերի քանակից կամ մեղքերի թողության նպատակով աղոթքների քանակից... Հայաստանի Հանրապետությունում այլևս ընտրություններով մերժվել են ոչ միայն կոռումպացված, անպատժելի, հակամարդկային, հակաքաղաքակրթական մոտեցումներն ու կուսակցությունները, այլև մերժվելու են ակնկալվող բարեփոխումների համար ոչ հետևողական ջանքեր չգործադրածները»:

 

 

mamul.am

views: 784

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color