Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Ի՞ՆՉ Է ԵՂԵԼ ՔԱՂՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ»-Ի ՀԵՏ

January 31, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներն իշխանություններին առաջարկեցին Հայաստանի վերականգնման բարեփոխումների «Ճանապարհային քարտեզ», որն ընդգրկում է անցումային արդարադատություն, մարդու իրավունքներ, մարդու իրավունքների կոպիտ խախտումների փաստերով տուժածների իրավունքների խախտման ճանաչում եւ վերականգնում, ԱԱԾ-ի, ոստիկանության նկատմամբ հսկողություն եւ այլն։

 

Հայաստանի քիչ թե շատ հեղինակավոր իրավապաշտպաններից ու քաղհասարակության ներկայացուցիչներից մեկ տասնյակ մարդ ստորագրել էր նախագծի տակ, այդ թվում՝ Ավետիք Իշխանյան, Արթուր Սաքունց, Դանիել Իոաննիսյան։ «Բազմաթիվ այլ ոլորտներ, որոնցից քիչ կամ շատ քիչ բան ենք հասկանում, ինչպես, օրինակ, քաղավիացիան, գյուղատնտեսությունը, գիտությունը, բնապահպանությունը եւ այլն, չենք անդրադարձել»,- ստորագրածներից գրել էր Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը։ Տեղեկացրել էր, որ  քարտեզը դրվելու է իշխանության սեղանին, առաջարկվելու է եռակողմ՝ օրենսդիր, գործադիր, քաղհասարակություն, համագործակցությամբ վերջնամշակման ենթակա ծրագիր՝ այն  հաշվով, որ իշխանությունը կստանձնի դրանց իրականացումը: Քարտեզն ուղարկվել էր նորընտիր Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին, ավելի քան 10 պատգամավորների, ՀՀ վարչապետին եւ փոխվարչապետին, այն ժամանակ՝ Արարատ Միրզոյանին։

 

 Առաջարկը ներկայացնելուց հետո անցել է մոտ 1 ամիս, ի՞նչ է  արել իշխանությունն այս ուղղությամբ։ Քարտեզի հեղինակներից Արթուր Սաքունցն ասաց, որ կոնկրետ 1 ամսվա ընթացքում որեւիցե մեկի հետ չեն հանդիպել, պաշտոնական որեւէ տեղեկատվություն չեն ստացել, բայց ոչ պաշտոնական տեղեկատվություն՝ այո, որ՝ «քննարկում ենք», ստացել են։

 

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ իշխանությունը քաղհասարակության առաջարկները չընդունի։

 

- Պետք է ունենալ փաստ՝ նման բան ասելու համար։ Երկրորդ․  չեն կարող չընդունել, որովհետեւ դրանք այն խնդիրներն են, որոնք ակնհայտ են, ցցուն, իսկ թե ինչ ծավալով կընդունվի, այս պահին չեմ կարող ասել։ Օրինակ՝ նույն Ազգային անվտանգության ծառայության, իրավապահ մարմինների՝ ոստիկանության, Քննչական ծառայության նկատմամբ վերահսկողության ինստիտուտ ենք առաջարկել։ Ի՞նչ ծավալով կընդունվի, չգիտեմ, բայց այն, որ տեսնում ենք, որ բարձրացված հարցերի, առաջարկների վերաբերյալ իշխանության ներկայացուցիչները տալիս են թեկուզ տարբեր մեկնաբանություններ, բայց որ քննարկման առարկա են դարձրել, դա փաստ է։ Իսկ երբ վերջնական կդառնա, իմ կարծիքով՝ կառավարության ծրագրից կերեւա։ Առհասարակ, ոչ միայն կառավարության ծրագրի, որ մասը՝ ծրագրի, որ մասը՝ տարբեր ռազմավարություններով, որովհետեւ հիմա դատաիրավական բարեփոխումների ծրագիրն է մշակվում, քրեակատարողական համակարգի, հակակոռուպցիոն, մյուս  ռազմավարությունները, այսինքն՝ կան տարբեր ծրագրեր։

 

- Կա՞ն ինչ-որ առաջարկներ, որ շատ սկզբունքային են։

 

- Մեր «Ճանապարհային քարտեզում» ներկայացված բոլոր հարցերը համակարգային խնդիրներ են, որոնք տարիների ընթացքում լուծումներ չեն ստացել, եւ գտնում ենք, որ պետք է լուծվեն, քանի որ այն խնդիրներն են, որոնց չլուծված մնալը հանգեցրեց թավշյա հեղափոխության։

 

- Նախկին իշխանություններին, կարծեմ, եւս ներկայացրել եք, ասել են՝ կուսումնասիրենք, կպատասխանենք, շնորհակալություն, ցտեսություն…

 

- Մենք նախորդ իշխանություններին ոչ թե ամփոփ փաստաթուղթ, այլ առանձին բնագավառների, խնդիրների վերաբերյալ լուծումներ ներկայացրել ենք, մեր առաջարկները, ոչինչ չի ընդունվել։ Մասնավորապես, մարդու իրավունքների վերաբերյալ ռազմավարությունը, նույն՝ ԵՄ-Հայաստան ընդլայնված համագործակցության վերաբերյալ ճանապարհային քարտեզը։

 

- Պարոն Սաքունց, ինչո՞ւ չեք առաջարկել լյուստրացիա։

 

- Մենք առաջարկում ենք անցումային արդարադատություն, այս արդարադատության իմաստը հենց լյուստրացիան է։

 

- Սա լայն հասկացություն է, եւ կա կոնկրետ՝ հատուկ ծառայությունների գործակալներին բացահայտելու բնույթ, ինչը շատ տեղին կլիներ, ի վերջո, երկրում իշխանություն է փոխվել։

 

- Լյուստրացիայի բուն իմաստը մարդու իրավունքների խախտմանը հանգեցրած գործողությունների համար պատասխանատու անձանց բացահայտումն է։ Այսինքն՝ չի կարող մի բան լինել գաղտնի։ Եվ, նորից եմ ասում՝ մենք լյուստրացիան քննարկում ենք անցումային արդարադատության շրջանակներում, եւ դա ընդամենը վերջինիս մեկ բլոկն է։

 

- Մինչ Դուք խոսում եք անցումային արդարադատության մասին, Հայաստանում՝ ՔԿՀ-ում պատմության մեջ առաջին անգամ մարդ մահացավ։ Ինչպե՞ս կգնահատեք, գուցե պետք է ավելի՞ արագ արձագանքեին։

 

- Մեկը մյուսի հետ կապ չունի։ Քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձի մահն առնչություն ունի քրեակատարողական հիմնարկում բժշկական ոչ պատշաճ սպասարկման հետ, երկրորդը՝ դատական իշխանության հետ, որը խափանման միջոց կալանքը չի փոխարինել գրավով, եւ պետք է հասկանալ, թե ինչքանով է հիմնավոր եղել դատարանի որոշումը։ Նորից եմ ասում՝ ունենք համակարգային խնդիրներ, որոնք տարիներով չեն լուծվել։ Հիմա, ամեն կոնկրետ փաստով պետք է քննություն իրականացվի այս պահին, բայց կան համակարգային լուծումներ, որոնց վերաբերյալ առաջարկում ենք, որ տրվեն լուծումներ, որպեսզի արդյունքում նման փաստեր չլինեն։

 

- Ասում եք՝ պետք է հասկանալ, թե դատարանն ինչու, ինչ հիմնավորումներով խափանման միջոցը չի փոխարինել։ Բայց ինչպե՞ս փոխարիներ, եթե, օրինակ, փողոցում միտինգ է։ Դատավորներն էլ կախված վիճակում են, զանգո՞ւմ են, չե՞ն զանգում…

 

- Գործադիր իշխանություն, Ազգային ժողով․ դրանք ձեւավորվեցին, դատական իշխանությունը նույն մեխանիզմներով, նույն գործիքներով չի կարող ձեւավորվել․ ընտրություններ, հետո՝ ԱԺ։ Դատական իշխանության առողջացման ողջ մեխանիզմն էլի տեսնում ենք անցումային արդարադատության մեջ, դրա միջոցով, որովհետեւ այն դատավորները, ովքեր ակնհայտ ապօրինի որոշումներ են կայացրել, չպետք է հնարավորություն ունենան որպես դատավոր իրենց գործունեությունը շարունակելու։ Ոչ թե դատական սխալների մասին է խոսքը, այլ անհիմն որոշումների, ու սրա համար օրենքը պետք է փոխվի։ Մենք հիմա առաջարկում ենք լուծումներ, դրանք չեն հավակնում բացարձակ ճշմարտության, մենք քննարկման թեմա ենք առաջարկում։

 

- Հիմա դատավորը մեկի կալանքի խափանման միջոցը գրավով փոխելը բավարարում է կամ ոչ։ Մանվել Գրիգորյանը, Արմեն Գեւորգյանն ազատ արձակվեն՝ փողոցում մի խումբ միտինգ անի, ասեն՝ դատավո՛ր, սխալ ես, հաջորդ ատյանը փոխի որոշումը։ Հիմա ի՞նչը, ո՞ր դեպքերում կարելի է դիտարկել որպես ակնհայտ ապօրինի, ինչպե՞ս թացն ու չորը ջոկել իրարից։

 

- Անցումային արդարադատության  եւ դատական բարեփոխումների արդյունքում պետք է բարձրացնել դատական իշխանության նկատմամբ վստահությունը, եւ դրանից հետո հանրությունն արդեն ոչ թե փողոց կընկնի, այլ կսկսի արդեն զբաղվել իրավական պաշտպանությամբ։

 

- Դատավորը կարող է որոշել, որ վարչապետին դուր կգա, օրինակ, Պողոս Պողոսյանի կալանավորումը, եւ դրանով առաջնորդվի։

 

- Մենք խոսում ենք դատավորների անկախության խնդրի լուծման մասին։ Այն լուծվում է օրենսդրությամբ եւ հենց դատավորների կազմի փոփոխման միջոցով։ Իսկ դատավորների կազմի փոփոխությունը չի կարող լինել կամայական, այ, դա պետք է լինի հստակ չափորոշիչներով։ Մենք այս դատական պրոցեսներում այդ դատավորների վերաբերյալ չունենք ամբողջական, հստակ չափանիշների ցանկ, թե որոնք են, որ նախկինում քաղաքական հետապնդումներով եղել են եւ հիմա խոցելի են դատական իշխանության իրականացման տեսակետից։ Այստեղ կա նաեւ դատավորի՝ իր հետ, իր ներսում խոսելակերպի անկախության խնդիր, որովհետեւ ինքն իրեն խոցելի է զգում, քանի որ կատարել է ինչ-որ ապօրինություն, որը կարող է օգտագործվել։

 

- Հիմա ի՞նչ եք առաջարկում՝ հանե՞լ։

 

- Մեր քարտեզում կա․ մասնագիտական խորհրդի վերաձեւավորում, որովհետեւ սա Բարձրագույն դատական խորհուրդ չէ, սա Սերժ Սարգսյանի նախագահության վերջին օրերին ձեւավորված ԲԴԽ-ն է։ Գագիկ Հարությունյանի ժամկետը՝ որպես Սահմանադրական դատարանի, վերջանում էր, մինչեւ վերջանալը  դուրս եկավ, եւ միանգամից ընտրեցին ԲԴԽ-ում։

 

hraparak.am

views: 1140

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color