Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Հանրային հեռուստաընկերության տնօրենը վատ կարծիք ունի հասարակության հիշողության մասին». Արթուր Սաքունց

November 7, 2018

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրային հեռուստաընկերության տնօրենը երևի վատ կարծիք ունի հասարակության կամ մարդկանց հիշողության մասին, հակառակ պարագայում նման բացառիկ, մարդկային տրամաբանությունը վիրավորող արտահայտություն չէր կատարի.

«Նա վստահեցրեց, որ այս իշխանությունների կողմից զանգեր չի ստանում, թե ինչը եթեր տան, ինչը՝ ոչ: Բայց նա նաև հավելեց, որ նախորդ իշխանությունների կողմից էլ անձամբ ինքը նման զանգեր չէր ստանում, միայն զանգեր են եղել բացառապես պետական որևէ միջոցառում այսպես թե այնպես նկարահանելու հետ կապված»:

Ձեր նախկին նախագահի խոսքերով ասած. «Իյա, իրո՞ք...»:

Իսկ երբ խոսքում բացարձակապես մեկ բառ անգամ չկա Հանրային հեռուստատեսությանը վերաբերող օրենքի որևէ դրույթին, հարց է ծագում` գիտի, թե չգիտի, թե գիտակցաբար անտեսվում է օրենքով սահմանված հանրային հեռուստատեսության գործառույթները...

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը, ի տարբերություն մասնավոր հեռուստաընկերությունների, սահմանափակված է և պարտավորված է օրենքով:

Հայաստանի Հանրապետության օրենքը հեռուստաընկերության և ռադիոյի մասին.

Հանրային հեռուստաընկերությունը`
Հոդված 26. Հանրային հեռուստառադիոընկերության կարգավիճակը և գործունեության սկզբունքները
1. Հանրային հեռուստառադիոընկերությունը հատուկ կարգավիճակ ունեցող պետական հիմնարկ է, որի իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Մարդու սահմանադրական իրավունքն ապահովելու նպատակով պետությունը ստեղծում է անկախ հանրային հեռուստառադիոընկերություն, որի գործունեությունն ապահովում է տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտական, հայոց լեզվի և պատմության, մարզական, ժամանցային և հանրության համար կարևոր ու նշանակալից այլ տեղեկատվական բնույթի հաղորդումների բազմազանություն:
Հանրային հեռուստառադիոընկերությունը գործում է սույն օրենքին, իր կանոնադրությանը և Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերին համապատասխան:
2. Հանրային հեռուստառադիոընկերության հեռուստահաղորդումների արտադրության և հեռարձակման բնագավառում գործունեությունն իրականացնում է Հանրային հեռուստաընկերությունը, իսկ ռադիոհաղորդումների բնագավառում` Հանրային ռադիոընկերությունը: Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության ղեկավարման մարմինը Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն է:
3. Հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակման ենթակա պաշտոնական հաղորդագրության (տեղեկատվության) արտադրությունն իրականացնում են այդ հաղորդագրությունը (տեղեկատվությունը) ներկայացնող մարմնի աշխատակազմը (ստորաբաժանումը) կամ այդ մարմնի համաձայնությամբ` Հանրային հեռուստառադիոընկերությունը կամ այլ հեռուստառադիոընկերություններ:
4. Հանրային հեռուստառադիոընկերությունը ղեկավարվում է օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով և ապահովում է խոսքի, խղճի ու ստեղծագործության ազատություն:
5. Հանրային հեռուստառադիոընկերությունը պարտավոր է`
1) օրվա եթերաժամի առնվազն երկու երրորդը հատկացնել հայրենական արտադրության հաղորդումներին.
2) ապահովել հեռարձակվող հաղորդումների թեմատիկ, բովանդակային բազմազանությունը հնարավոր հաղորդաշարերի և հաղորդումների տեսակների
տեսքով.
3) մշակել և իրականացնել ծրագրային քաղաքականություն`
ա. հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենահարմար եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), կարծիքների բազմազանությունը,
բ. հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ, որոնցում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների,
հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը,

գ. իր ծրագրերում ապահովել խուլուհամր հանրության համար հնարավոր տեղեկատվության ստացման մատչելիությունը, օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական և լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրով,
դ. եթերային ժամանակ տրամադրել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի և հաղորդումների հեռարձակման համար: Այդ հաղորդումների ընդհանուր ժամաքանակը չպետք է գերազանցի հեռուստատեսությամբ շաբաթական մինչև 2 ժամը, իսկ ռադիոյով` օրական մինչև 1 ժամը: Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերը և հեռուստահաղորդումները պետք է ուղեկցվեն հայերեն լուսագրով:
6. Հանրային հեռուստառադիոընկերությունում`
1) առևտրային գովազդը չպետք է գերազանցի ընդհանուր հաղորդումների 7%-ը.
2) հեռարձակվող հաղորդումներում քաղաքական դիրքորոշման գերակշռությունը և նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության
իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածից դուրս նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչական հաղորդումների առկայությունն արգելվում է.
3) Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության պաշտոնական հաղորդագրությունների (տեղեկատվության) տևողությունը նրանցից
յուրաքանչյուրի համար մեկ օրվա ընթացքում չի կարող գերազանցել 3 րոպեն:
7. Հանրային հեռուստառադիոընկերության աշխատակիցների գործադուլի ժամանակ վերջիններս պարտավոր են ապահովել լրատվական ծրագրերի օրական առնվազն 2 թողարկում` առավոտյան և երեկոյան:
8. Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության կանոնադրությունները հաստատում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը:

Եթե պետք է մեկ առ մեկ անցնենք հոդվածներով: Եթե անհասկանալի հոդվածներ լինեն կարող ենք մեկ առ մեկ բացատրել»:

 

mamul.am

views: 1235

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color