Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով դատական նիստը՝ ապրիլի 19-ին

April 18, 2022

Activities | Publications | Press Releases

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

2022 թ․ ապրիլի 19-ին՝ ժամը 10։00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Երևան, Տիգրան Մեծի պող. 23/1) տեղի կունենա իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատական նիստը։

 

Հիշեցնենք՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), որով Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակվել է որպես ազգային թշնամանքի հարուցում։ 

 

Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Սամսոն Գալստյանը և փաստաբան Արա Ղազարյանը:

 

Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դատապարտել են ինչպես հայաստանյան իրավապաշտպան կառույցներն ու քաղհասարակության այլ ներկայացուցիչներ, այնպես էլ միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններ։ Իր մտահգությունն է հայտնել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Գործի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազին էր դիմել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։

 

Ապրիլի 12-ին կայացած նիստի ընթացքում Սաշիկ Սուլթանյանի պաշտպանները կրկին միջնորդեցին ժամանակավոր դադարեցնել Սաշիկ Սուլթանյանի վերաբերյալ ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումները և թույլատրել բացակայել Հայաստանից 2022 թ.-ի ապրիլի 30-ից մայիսի 4-ը և 2022 թ.-ի մայիսի 15-ից 23-ը՝ մասնակցելու Վիեննայում կայանալիք ՄԱԿ-ի Ազգային փոքրամասնությունների հռչակագրի 30-ամյակին նվիրված ֆորումին և Բրյուսելում Եվրոպական միության այցելուների ծրագրին։

 

Չնայած մեղադրող դատախազ Ա․ Կարապետյանը մասնակիորեն առարկեց միջնորդության դեմ, առաջարկելով 2022 թ.-ի մայիսի 15-23-ը ժամանակահատվածի համար միջնորդությունը քննարկել հաջորդ դատական նիստին, դատարանը միջնորդությունը բավարարեց երկու ժամանակահատվածների համար։

 

Դատարանը շարունակեց հետազոտել գրավոր ապացույցները։

 

views: 55

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color