Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Միջազգային հարթակներում խնդիրների մասին բարձրաձայնելու համար իրավապաշտպանին հետապնդելը հարիր չէ Հայաստանի նման երկրին․ Սաշիկ Սուլթանյան

April 14, 2022

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Նորություններ

Սաշիկ Սուլթանյանի գործով 12․04․2022 դատական նիստի մասին

 

2022 թ․ ապրիլի 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատական նիստը։

 

Դատարանը շարունակեց ապացույցների հետազոտությունը։

 

Հիշեցնենք՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), որով Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակվել է որպես ազգային թշնամանքի հարուցում։ 

 

Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Անի Չատինյանը, Սամսոն Գալստյանը և փաստաբան Արա Ղազարյանը:

 

Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դատապարտել են ինչպես հայաստանյան իրավապաշտպան կառույցներն ու քաղհասարակության այլ ներկայացուցիչներ, այնպես էլ միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններ։ Իր մտահգությունն է հայտնել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Գործի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազին էր դիմել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։

 

Ապրիլի 12-ին կայացած նիստի ընթացքում Սաշիկ Սուլթանյանի պաշտպանները կրկին միջնորդեցին ժամանակավոր դադարեցնել Սաշիկ Սուլթանյանի վերաբերյալ ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումները և թույլատրել բացակայել Հայաստանից 2022 թ.-ի ապրիլի 30-ից մայիսի 4-ը և 2022 թ.-ի մայիսի 15-ից 23-ը՝ մասնակցելու Վիեննայում կայանալիք ՄԱԿ-ի Ազգային փոքրամասնությունների հռչակագրի 30-ամյակին նվիրված ֆորումին և Բրյուսելում Եվրոպական միության այցելուների ծրագրին։

 

Չնայած մեղադրող դատախազ Ա․ Կարապետյանը մասնակիորեն առարկեց միջնորդության դեմ, առաջարկելով 2022 թ.-ի մայիսի 15-23-ը ժամանակահատվածի համար միջնորդությունը քննարկել հաջորդ դատական նիստին, դատարանը միջնորդությունը բավարարեց երկու ժամանակահատվածների համար։

 

Դատարանը շարունակեց հետազոտել գրավոր ապացույցները։ Սաշիկ Սուլթանյանի գնահատականներին ու դիտարկումներին վերաբերող մասով պաշտպանները կրկին արձանագրեցին, որ այդ գնահատականները բխում են Ս․ Սուլթանյանի իրավապաշտպան գործունեությունից, և քննադատությունն ուղղված է ոչ թե էթնիկ հայերին, այլ՝ ՀՀ իշխանություններին։ Բացի դրանից՝ որպես այլ ապացույց ներկայացվող փաստերը հիմնականում մասնավոր զրույցներ են, որոնք չեն կարող համարվել հրապարակային խոսք, ինչը դրված է առաջադրված մեղադրանքի հիմքում։ Սաշիկ Սուլթանյանը հավելեց, որ միջազգային հարթակներում խնդիրների մասին բարձրաձայնելու համար իրավապաշտպանին հետապնդելը հարիր չէ Հայաստանի Հանրապետության նման երկրին։

 

Ինչ վերաբերում է Ս․ Սուլթանյանի մասին այլ անձանց գնահատականներին, պաշտպան Արա Ղազարյանը նշեց, որ դրանք ասեկոսե են և դատավարական տեսանկյունից որևէ արժեք չունեն, հատկապես, որ հիմքում դրված են այն մարդկանց կարծիքները, որոնք կանխակալ վերաբերմունք ունեն Ս․ Սուլթանյանի գործունեության նկատմամբ։ Սաշիկ Սուլթանյանը ևս հավելեց, որ հրապարակվեցին միայն բացասական կարծիքները, իսկ իր գործունեության մասին դրական կարծիքները, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կարծիքները, դատարանում չհրապարակվեցին։

 

Դատարանը շարունակեց հետազոտել գործում առկա այլ ապացույցներ՝ տեսանյութերի տեսքով, որտեղ Հայաստանում ապրող եզդիները խոսում են իրենց խնդիրների մասին, հայտնում դրական կամ բացասական կարծիքներ։ Այդ մասով ևս պաշտպան Արա Ղազարյանը նշեց, որ միայն այն հանգամանքը, որ Ս․ Սուլթանյանի կարծիքը տարբերվում է տեսանյութերում հնչած կարծիքներից, տվյալ գործի շրջանակում ապացուցողական նշանակություն չունի։

 

Այսքանով դատական նիստն ավարտվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2022 թ․ ապրիլի 19-ին՝ ժամը 10։00-ին։

 

Դատական նիստի ամբողջական տեսագրությունը՝ ԱՅՍՏԵՂ

 

Դիտումներ՝ 121

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????