Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Անկախ դիտորդ։ 2019 թ․ սեպտեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների դիտարկման վերջնական զեկույց

November 11, 2019

Activities | Reports|Information Papers|Brochures | Electoral Process | Right to Vote and to Participate in a Referendum | Project։ Stability of HCA Vanadzor in the light of democracy and human rights challenges in the Republic of Armenia 2019 | Joint | Publications | Civilian Oversight and Monitoring

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Անկախ դիտորդ» դաշինքն՝ ի դեմս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Իրազեկ քաղաքացիների միավորման, համագործակցելով Անկախ լրագրողների ցանցի Epress.am լրատվամիջոցի հետ, կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել 2019 թ. սեպտեմբերի 29-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում՝ դիտարկելով համայնքի ղեկավարի և ավագանու ընտրությունները բոլոր 19 համայնքներում։ 17 համայնքում գործել է մեկական տեղամաս, որոնք բոլորը դիտարկվել են Դաշինքի դիտորդների կողմից։ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում դիտարկվել է 4 տեղամասերից 1-ը։ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ևս դիտարկվել է 12 տեղամասերից 1-ը։ Արարատի և Արմավիրի մարզերում ընտրական տեղամասերից դուրս իրավիճակն ուսումնասիրելու, ինչպես նաև Փարաքար և Արտաշատ համայնքների մյուս բոլոր տեղամասերը դիտարկելու նպատակով գործել է 3 դիտորդական շրջիկ խումբ: Առաքելության մեջ ներգրավված է եղել 38 դիտորդ, 6 ԶԼՄ ներկայացուցիչ, 1 իրավաբան, 3 մուտքագրող և 2 համակարգող:

 

2019 թվականի սեպտեմբերի 29-ի ընտրություններին մասնակցելու նպատակով 19 համայնքներում առաջադրվել էր համայնքի ղեկավարի 41 և համայքի ավագանու 106  թեկնածու։ Մինչև քվեարկության օրն ինքնաբացարկ է հայտնել համայնքի ղեկավարի 5 և ավագանու անդամների գրանցված 7 թեկնածու:

 

2019 թ. սեպտեմբերի 29-ի ավագանու անդամների և համայնքի ղեկավարների ընտրությունների ընթացքում Անկախ դիտորդ դաշինքը դիտորդությանը զուգահեռ իրականացրել է նաև հարցազրույցներ քվեարկությանը մասնակցած ընտրողների հետ՝ ընտրողների վարքի շարունակական ուսումնասիրության նպատակով:

 

Դիտարկման արդյունքներն ամփոփված են հետևյալ զեկույցում։

 

 

views: 1222

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color