Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Գյումրեցի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել ռազմաբազայի 23-ամյա զինծառայող Ա․ Ռ․-ին

December 18, 2018

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Գյումրեցի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել 102-րդ ռուսական ռազմաբազայի 23-ամյա զինծառայող Ա․ Ռ․-ին: Այս մասին «Ազատությանը» հայտնել են տուժողի իրավահաջորդին՝ դաժան ծեծի հետևանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի դստերը ներկայացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:

Դեկտեմբերի 2-ին մահացած 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի դուստրը՝ Անահիտ Ղուկասյանը տուժողի իրավահաջորդ է ճանաչվել: Նրա ներկայացուցիչներն են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, գրասենյակի փաստաբաններ Հայկ Հակոբյանը և Արայիկ Զալյանը:

Փաստաբանների խոսքով՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող, 1995 թվականի ծնված Ա․ Ռ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդված 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը: Այս հոդվածը նախատեսում է 5-10 տարի ժամկետով ազատազրկում:

Ըստ որոշ աղբյուրների, կալանավորված զինծառայողը այժմ գտնվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի տարածքում:

Զինծառայողը ձերբակալվել էր դեկտեմբերի 10-ին՝ դեպքից միայն 8 օր անց: Ջուլիետա Ղուկասյանը հարձակման ու դաժան ծեծի էր ենթարկվել առավոտյան ժամը 7-ին աշխատանքի գնալու ճանապարհին տնից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:

 shabat.am

views: 1030

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color