Activities | Legal Support | Legal Support | Press Releases | Shahen Harutyunyan
Տեղեկացնում ենք, որ վաղը՝ 2018թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 12:30-ին, ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը կքննի Շահեն Հարությունյանի ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի ներկայացրած բողոքը Վարչական դատարանի՝ 2018թ. սեպտեմբերի 6-ի որոշման դեմ:
Հիշեցնենք՝ ՀՀ Ոստիկանությունը պահանջել էր պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 17-20-ը հավաքներ և երթեր անցկացնելու համար: Դրանք նախապես ներկայացված էին 4 տարբեր հայցերի տեսքով. Շահեն Հարությունյանի ներկայացուցչի միջնորդությամբ միացվեցին մեկ վարույթում:
2017 թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ Վարչական դատարանը մասնակի բավարարեց Շահեն Հարությունյանի դեմ ՀՀ Ոստիկանության ներկայացրած հայցը՝ արձանագրելով միայն մեկ իրավախախտում, և Շ. Հարությունյանին տուգանեց 150.000 ՀՀ դրամով:
Լրացում։ Դատարանը կողմերի բացակայությամբ քննեց վերաքննիչ բողոքն ու որոշման հրապարակման օր նշանակեց 2018թ․ նոյեմբերի 13-ը՝ ժամը 17:13-ը։