Activities | Current Announcements | Legal Support | Announcements | Publications | Own
ՀՔԱՎ գրասենյակը տրամադրում է անվճար իրավաբանական աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։
Իրավաբանական աջակցության նպատակն է տրամադրել անվճար իրավաբանական և տեղեկատվական խորհրդատվություն՝ պետական աջակցության ծրագրերի հասանելիությունը ապահովելու ու աջակցելու համար։ Գրասենյակը մասնավորապես նախատեսում է աջակցել բնակապահովման ծրագրին դիմող բռնի տեղահանված անձանց։
ՀՔԱՎ գրասենյակի հստակ դիրքորոշումն է՝ ԼՂ-ից տեղահանված բոլոր անձինք պետք է ունենան հնարավորություն դիմելու բնակապահովման ծրագրին՝ առանց ՀՀ քաղաքացիությունն ընդունելու։
Աջակցության համար կարող եք զանգահարել 077342268 և 011242268։