Activities | Electoral Process | Right to Vote and to Participate in a Referendum | Publications | News | Information Campaign | Civilian Oversight and Monitoring
2021 թ․ հոկտեմբերի 17-ին Հայաստանի 9 համայնքներում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ։ Ավելի քան 187 հազար ընտրող կազմավորելու են իրենց տեղական ինքնակառավարման մարմինները: Համայնքներից 3-ում մեծամասնական ընտրակարգով բնակիչները ընտրելու են հնգական ավագանու անդամ: Դրանցից երկուսում նրանք նաև համայնքի ղեկավար են ընտրելու։
Համամասնական ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունը պետք է ներկայացնի տվյալ համայնքի ավագանու անդամների թվի առնվազն 1/3-ի թվով թեկնածու։
Յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չի կարող գերազանցել 70%-ը։
Բազմաբնակավայր համայնքներում կուսակցությունը պետք է ներկայացնի թեկնածուներ համայնքների առնվազն կեսից։
Գյումրի քաղաքը 2-րդ անգամ ընտրելու է համամասնական ավագանի՝ կուսակցություններից և դաշինքներից կազմված:
Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթև և Դիլիջան բազմաբնակավայր համայնքները առաջին անգամ են ընտրելու ոչ թե անհատների, այլ կուսակցությունների և դաշինքների՝ այս կամ այն քաղաքական ուժին վստահելով համայնքային կառավարումը:
Թեկնածու կուսակցությունների առաջադրման վերջնաժամկետը սեպտեմբերի 12-ն է:
Քանի՞ անդամից է բաղկացած լինելու ավագանին, նվազագույնը քանի՞ թեկնածու պիտի առաջադրի կուսակցությունը, քանի՞ բնակավայր պիտի ներկայացնի և ո՞րն է նույն սեռի թեկնածուների առավելագույն հնարավոր թիվը: Այս ամենի մասին թվերով՝ ստորև: