Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին զորակոչիկների ու զինծառայողների իրավունքների թեմայով դասընթացներ կանցկացվեն Երեւանում, Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի,  Կոտայքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի  մարզերում․ մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել

July 25, 2019

Activities | Job and training opportunities | Project։ Protection of the rights of conscripts and servicemen | Capacity Building | Announcements | Human rights training for conscripts

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2019 թ.-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ` Հայաստանի Հանրապետությունում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար:

 

Դասընթացները նպատակ ունեն զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկներին, զինծառայողներին եւ նրանց հարազատներին իրազեկել իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին, տրամադրել տեղեկություններ վերջին ժամանակահատվածում իրականացված օրենսդրական փոփոխությունների մասին: Դասընթացի ժամանակ մասնակիցները կծանոթանան նախազորակոչային, զորակոչային ժամանակահատվածի եւ զինվորական ծառայության ընթացքում իրենց իրավունքներին եւ պարտականություններին, զորակոչի գործընթացում ներգրավված մարմինների գործունեությանը, անհրաժեշտ ընթացակարգերին, մասնավորապես՝ զինվորական հաշվառման, ծանուցման, բժշկական հետազոտությունների, որոշումների կայացման, որոշումների հետ համաձայն չլինելու դեպքում բողոքարկման մեխանիզմներին եւ այլ հարցերի:

 

Դասընթացին եւ դրանից հետո անհրաժեշտության դեպքում մասնակիցներին կտրամադրվի իրավական եւ բժշկական խորհրդատվություն, կուսումնասիրվի բժշկական փաստաթղթերը, հարկ եղած դեպքում կազմակերպության իրավաբանը կներգրավվի բողոքարկաման եւ դատական պաշտպանության գործընթացում, եթե քաղաքացիները համաձայն չեն իրենց պիտանիության վերաբերյալ կայացված որոշումների հետ:

 

Դասընթացները տեղի կունենան Երեւան քաղաքում, Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի,  Կոտայքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի  մարզերում: Յուրաքանչյուր մարզում տեղի ունեցող դասընթացների կոնկրետ վայրի եւ օրերի մասին կտեղեկացվի լրացուցիչ:  

 

Դասընթացներին կարող են մասնակցել նշված մարզերի տարբեր քաղաքային եւ գյուղական համայնքներից զորակոչիկներ, զինծառայողներ կամ նրանց հարազատներ:

 

Տրանսպորտային ծախսերը կփոխհատուցվեն:

 

Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am , sgalstyan@hcav.am էլփոստերին նամակ գրելու կամ 0322 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով: 

 

Այս թեմայով նախորդ դասընթացների մասին՝ ԱՅՍՏԵՂ

 

views: 2595

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color