Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.
Մեկնարկում է ուսումնական տարին։ Ուսումնական հաստատություններ մուտք են գործում հազարավոր մարդիկ, որոնք ունեն տարբեր կարիքներ և միջավայրից օգտվելու տարբեր պահանջմունքներ։
Ցավոք, ճարտարապետական կարծրատիպային լուծումները չեն ապահովում միջավայրի մատչելիություն բոլորի համար։ Իսկ արդեն իսկ կառուցված շինությունների հարմարեցումը ֆինանսական նոր ծախսեր է ենթադրում։
Շահագործողների ու ծառայություններից օգտվողների կարիքներն իսկզբանե հաշվի առնելը կօգնի խուսափել այս խնդիրներից և նորարարական լուծումներ գտնել՝ այդ վայրերն ու ծառայությունները մատչելի, հյուրընկալ դարձնելու բոլորի համար։
Համընդհանուր դիզայնն առավելագույնս մատչելի է դարձնում ապրանքների, ծառայությունների ու միջավայրերի օգտագործումը բոլոր մարդկանց համար, ոչ թե՝ միայն առանձին խմբերի։
Համընդհանուր դիզայնի սկզբունքները 7-ն են․
1. Հավասար կիրառելիություն
2. Կիրառման ճկունություն
3. Պարզություն և ինտուիտիվություն
4. Տեղեկության ընկալելիություն
5. Սխալների նկատմամբ հանդուժողականություն
6. Նվազագույն ֆիզիկական ջանքի կիրառում
7. Օգտագործման համար համապատասխան չափս և տարածություն