Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Կառավարության ծրագրում չենք տեսնում իշխանության ճյուղերի տարանջատման քայլեր. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

February 18, 2019

Multimedia

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Տպավորություն է, որ Կառավարության ծրագիրը հապշտապ է գրվել, ժամկետից ելնելով են շտապել են այս փաստաթուղթը ներկայացնել Ազգային ժողովի հավանությանը»,- ընդունված Կառավարության ծրագրի վերաբերյալ իր դիտարկումներն արեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

 

«Մենք արդեն իսկ անցյալ տարվա վերջին հրապարակեցինք մեր մոտեցումները, արձանագրած խնդիրները, որոնց լուծման վերաբերյալ նաև կոնկրետ առաջարկություններ արեցինք։ Եթե Կառավարության ծրագրում նշված լիներ, որ դատական իշխանության անկախության համար պետք է մշակվի դատաիրավական բարեփոխումների ծրագիր այն բոլոր գնահատականներից ելնելով, որոնք տրվել են ՀՀ դատական իշխանությանը միջազգային կառույցների կողմից, ապա դա այլ կլիներ, սակայն այդ խնդիրները շարադրված չեն, նույն հարցը վերաբերում է նաև Մարդու իրավունքների ռազմավարությանը։ Օրինակ՝ 80 առաջարկություն էինք ներկայացրել, որից ընդունվել է ընդամենը 5-6-ը»,- նշեց Արթուր Սաքունցը։

 

Ըստ իրավապաշտպանի՝ գնահատականներ չեն տրվել նաև նախորդ ավտորիտար ժամանակահատվածում զանգվածային անպատժելի բնույթ կրող մարդու իրավունքների խախտումներին, որի հետևանքով եղել է մարդու իրավունքների ճգնաժամային իրավիճակ։ «Մեզ համար ամենակարևոր խնդիրը նաև իշխանության ճյուղերի տարանջատման, հավասարակշռման խնդիրն է, որը մարդու իրավունքների հիմքն է։ Օրինակ՝ իրավապահ համակարգի նկատմամբ պառլամենտական վերահսկողության հստակ մեխանիզմներ մենք չենք տեսնում, որովհետև պարզ չէ, թե որ մարմիններն են խախտել մարդու իրավունքները՝ Ոստիկանություն, ԱԱԾ, քննչական մարմիններ, ահա այս մարմիններն են»,-ասաց Սաքունցը, որպես օրինակ բերելով արված առաջարկներից մեկը․ «Մենք, օրինակ, առաջարկել ենք, որ ՀՔԾ-ին պետք է տրվի օպերատիվ հետախուզական գործառույթ, որովհետև ՀՔԾ-ն խոշտանգման գործով քննություն է իրականացնում, իսկ օպերատիվ հետախուզական միջոցառում հանձնարարում են իրականացնել Ոստիկանության քննիչին․ սա խնդիր է»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

factor.am

views: 675

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color