Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Կայացել է «Կանանց իրավունքների պաշտպանության վիճակը ՀՀ զինված ուժերում» թեմայով քննարկումը

February 28, 2025

Activities | News

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

2025թ.-ի փետրվարի 27-ի կայացավ «Կանանց իրավունքների պաշտպանության վիճակը ՀՀ զինված ուժերում» թեմայով քննարկումը։ Քննարկմանը բացման խոսքով հանդես եկան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Երևանում բրիտանական դեսպանատան փոխդեսպան, Նորին Մեծության հյուպատոս Փոլ Մորիսը։ 

 

Քննարկումը նվիրված էր ՀՔԱՎ գրասենյակի կողմից իրականացրած «Կանանց իրավունքների խթանումը ՀՀ զինված ուժերում» 1-ին ծրագրի արդյունքների եւ 2-րդ ծրագրի շրջանակներում կանանց կամավոր հիմունքներով 6-ամսյա ժամկետային զինծառայության ուսումնական ծրագրում առաջարկվող լրացումների ներկայացմանը։

 

2023-2024թթ․ իրականացրած հետազոտության արդյունքում ՀՔԱՎ գրասենյակը վերհանել է կանանց զինվորական ծառայության ներգրավման հետ կապված խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ ձևակերպված առաջարկությունները 2024 թ. մարտին ուղարկել է ՀՀ պաշտպանության նախարարություն և շահագրգիռ այլ կողմերին՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ քննարկելու և արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու նպատակով։ Առաջարկությունների զգալի մեծամասնությունը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ընդունվել են ի գիտություն։ 

 

Քննարկումը կայացել է «Կանանց իրավունքների խթանումը ՀՀ զինված ուժերում II» ծրագրի շրջանակներում, Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի (ՊԽԼԻ) կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով։ Բոլոր կարծիքները, բացահայտումները և եզրահանգումները պատկանում են ՀՔԱՎ-ին և պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման կամ ՊԽԼԻ–ի տեսակետների հետ։

views: 359

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color