Activities | Current Announcements | Joint | Announcements | Publications | Press Releases | News | Civilian Oversight and Monitoring
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2023 թ. սեպտեմբերի 17-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Երևան քաղաքի ավագանու ընտրությունները 60 շրջիկ խմբերի կազմով, որոնք շրջայցեր են իրականացնում բոլոր 475 տեղամասերում:
Ստորև ներկայացնում ենք 105 տեղամասերում 07:00-08:00 ժամանակահատվածի վիճակագրական արդյունքները և մինչև ժամը 12:00-ն առաքելության իրավաբանների և շրջիկ խմբերի կողմից արձանագրված միջադեպերը:
*105 տեղամասերից 4-ում հանձնաժողովի նիստը մեկնարկել է նախատեսվածից առնվազն 20 րոպե ուշ։
* Մեկ դեպքում չի ներկայացել հանձնաժողովի նախագահը։
* 4-ում քվեարկության սենյակը գտնվել է նկուղում,
* 34 դեպքում՝ 2-րդ հարկում:
* միայն 5-ում ներկայացված չեն եղել առաջադրվող ուժերից որևէ մեկի վստահված անձինք,
*ևս 19-ում եղել են միայն մեկ ուժը ներկայացնող վստահված անձինք, որոնցից 11-ը «Ապրելու երկիր» կուսակցությունից, 6-ը՝ «Քաղաքացիական պայմանագրից» և 1-ական՝ «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» կուսակցություններից։
* Դրանցից 38-ում կա թեքահարթակ, սակայն հարմար չէ սայլակով տեղաշարժման համար։
* Քվեարկության տարածքն անբավարար է գնահատվել տեղամասային կենտրոններից 7-ում։
* 19 քվեասենյակում լուսավորությունն անբավարար է:
* 28-ում Բրալյան կաղապար չի եղել:
*16 տեղամասում քվեախցիկների դասավորությունը եղել է այնպիսին, որ կարող էր խախտել քվեարկության գաղտնիությունը:
* Շուրջ 48 դեպքերում խախտումներում ներգրավված են հանձնաժողովի անդամները, ընդ որում՝ 4 դեպքում հանձնաժողովների նախագահները, 21-ում՝ վստահված անձինք, ևս 21-ում՝ այլ ընտրողները:
* 16 դեպքում այդ խախտումները իրականացվում էին ի օգուտ ՔՊ կուսակցությանը, 3 դեպքում՝ «Ապրելու երկրի», 2 դեպքում՝ «Ազգային առաջընթացի», մեկական դեպքերում՝ «Հանրային ձայն», «Ուժը հայրենյաց», «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան», «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին:
* Մեկ դեպքում դիտորդների գնահատմամբ խախտումը կատարվում էր ի վնաս ՔՊ կուսակցության:
* քվեարկության խցիկից չօգտագործված քվեաթերթիկներն ամբողջությամբ հանելուն,
* քվեաթերթիկները տրամադրելուց կարգը չբացատրելուն,
* գրանցամատյանում մատիտով գրառումներ անելուն,
* դիտորդների կողմից որևէ փաստաթղթերի ծանոթանալու խոչընդոտման փորձերին,
* տեղեկատվական նյութերի բացակայությանը,
* որոշ դեպքերում գտնվելու իրավունք ունեցող անձանց ժամանակին չգրանցելուն:
Հարկ է նշել, որ խախտումների մասին ահազանգելուց հետո դրանք վերացվում էին, իսկ հաջորդ այցերի ժամանակ նմանատիպ խախտումներ չէին արձանագրվում:
«Անկախ դիտորդը» շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում դիտորդների և շրջիկ դիտորդական խմբերի միջոցով: Ահազանգերի և իրավաբանական աջակցության կարիք ունենալու դեպքում կարող եք զանգահարել՝ 077342268, 041123302 հեռախոսահամարներով։