Reports|Information Papers|Brochures | Publications | Own
2017 թ. ձմեռային զորակոչի ընթացքում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ են դիմել 42 զորակոչիկ և նրանց ընտանիքի անդամներ Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից:
Նախորդ տարվա համեմատությամբ այդ թիվն ավելացել է 13-ով:
Զորակոչիկներն ու նրանց ընտանիքի անդամները ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են դիմել հիմնականում առողջական խնդիրներով (33):
42 անձանցից 31-ին տրամադրվել է բանավոր խորհրդատվություն, իսկ 11-ին, բացի բանավոր խորհրդատվությունից, տրամադրվել է նաև գրավոր ընթացակարգով իրավական աջակցություն:
Արդյունքում՝
11 անձանց վերաբերյալ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումները բողոքարկվում են:
2017 թ. ձմեռային զորակոչի ընթացքում զորակոչիկների իրավունքների պաշտպանության նպատակով տեղեկատվական 65 հարցումներ ու գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին:
Առավել մանրամասն տեղեկատվություն ներկայացված է տեղեկանքում: