Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԱԱԾ-ն ցույց է տալիս, որ շարունակում է մնալ քաղաքական հետապնդման մարմին

August 8, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» կազմակերպության նախագահ Սաշիկ Սուլթանյանի դեմ հարուցված քրեական հետապնդման, դրա իրավաչափության, ինչպես նաև Գլխավոր դատախազության կողմից օգոստոսի 5-ին հրապարակված «պարզաբանումների» մասին զրուցել ենք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։

 

Իրավապաշտպանի կարծիքով՝ Գլխավոր դատախազությունն իր պարզաբանումը ամբողջությամբ հիմնավորել է այն ձևակերպմամբ, որ Սաշիկ Սուլթանյանը իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է ներկայացրել։

 

Սա, իրավապաշտպանի պնդմամբ, քրեորեն հետապնդելի արարք չի կարող հանդիսանալ, մանավանդ, որ չի կարող ունենալ որևէ հետևանք՝ այն էլ քրեական հետապնդման տեսքով։ Ավելին, ըստ նրա, հենց նման ձևակերպմամբ Գլխավոր դատախազությունն ընդունել է կամ որակել է, որ տեղի ունի Սաշիկ Սուլթանյանի կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում։

 

Ընդ որում,  Սաքունցի խոսքով՝ սա կարծիքի ազատության սահմանափակում է իրավապաշտպան կազմակերպության ղեկավարի նկատմամբ, ով «բնականաբար կարող է խոսել միայն մարդու իրավունքների խախտումների մասին»։

 

«Այսինքն այդ պարզաբանումը ամբողջությամբ հաստատում է մեր պնդումները և մեր դիրքորոշումը, որ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհիմն է․․․ իրավապաշտպանի նկատմամբ հետապնդում է և հետապնդում է՝ նրա կարծիքի արտահայտման համար», – նշեց ՀՔԱՎ գրասենյակի ղեկավարը և ընդգծեց՝ նման քրեական գործի հարուցումը չի կարող ընդունելի լինել ժողովրդավարական պետության մեջ և չի կարող համապատասխանել մարդու իրավունքների սկզբունքներին։

 

Epress.am ― Դատախազությունը, իսկ դրանից առաջ նաև ԱԱԾ-ն, պնդում էին, որ նախաքննության ընթացքում ձեռք են բերվել «բավարար ապացույցներ», որ Սաշիկ Սուլթանյանը կատարել է «ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ»: Ի՞նչ նկատի ունեն նրանք, և ըստ ձեզ ինչպե՞ս է անցել քրգործի նախաքննությունը։

 

Արթուր Սաքունց ― Առաջին հերթին՝ ուշագրավ փաստ է, որ ԱԱԾ-ն է զբաղվել այդ հարցով։ Այսինքն՝ ԱԱԾ-ն կոնկրետ այս գործով ցույց է տալիս, որ ինքը քաղաքական հետապնդման մարմին է շարունակում հանդիսանալ։

 

Երկրորդը՝ մարդու իրավունքների խախտումների մասին բարձրաձայնումները որակել որպես թշնամանք հարուցող կամ թշնամանք առաջացնող, բնորոշ է բացարձակապես միայն քաղաքական հետապնդման մարմիններին, որոնք կարող են գոյություն ունենալ միայն ավտորիտար պետությունում կամ ավտորիտար արժեքների՝ մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումների հիման վրա գործող կառույցներին։

 

Հակառակ պարագայում՝ եթե մենք խոսենք կրոնական փոքրամասնությունների իրավունքների խախտման մասին, ապա դա պետք է որակեն ի՞նչ՝ թշնամանք ըստ կրոնական հիմքի՞․․․կամ ընդհանրապես, ենթադրենք, ըստ սոցիալական որևէ հատկանիշի մարդկանց իրավունքների խախտման մասին բարձրաձայնելը պետք է որակել թշնամանք սոցիալական այլ հատկանիշ ունեցող մարդկա՞նց հանդեպ։ Սա անհեթեթություն է։

 

Եվ այս առումով՝ սա այն գործն է, որը առավել ցայտուն ցույց է տալիս թե ժողովրդավարական պետությունում, որպիսին փորձում է հանդես գալ Հայաստանի Հանրապետությունը, ինչպիսին չպետք է լինի Ազգային ավտանգության ծառայությունը․․․Ըստ էության, ԱԱԾ-ն թելադրում է գլխավոր դատախազությանը, որովհետև եթե գլխավոր դատախազությունը գտնվեր և գործեր սկզբունքի և իրավունքի հիման վրա, ապա չպետք է ընդհանրապես հաստատեր նման քրգործով ձեռբերված ապացույցները, հիմնավոր համարեր, ավելին՝ նույնիսկ մեղադրանք առաջադրեր և ուղարկեր դատարան։

 

Իրավապաշտպանի խոսքով՝ ԱԱԾ-ն և դատախազությունը, արմատական փոփոխությունների պետք է ենթարկվեն՝ համապատասխանեցվելու համար իրավական, ժողովրդավարական պետության չափանիշներին։

 

«․․․Հարցը ավելի շատ հետևյալին է վերաբերում՝ ընդհանրապես ի՞նչ նկատի ունեն թշնամանք ասածով։ Ի՞նչ է նշանակում թշնամանք հարուցել։ Խախտումների մասին խոսելը ինչքանով է՞ հիմք թշնամանքի մասին խոսելու։ Եթե Սաշիկ Սուլթանյանը ատելության խոսք հրահրեր, բռնության կոչ աներ, բռնություն ենթադրող արտահայտություններ թույլ տար, ենթադրենք, ապա դա բնականաբար քրեորեն հետապնդելի արարք է, բայց նա խոսում էր խախտումների մասին, որոնք, նախևառաջ, իրականում կան։ Երկրում, որտեղ մարդու իրավունքների խախտումներ կան, չեն կարող չլինել իրավունքների խախտումներ նաև բոլոր քաղաքացիների նկատմամբ։ Այլ հարց է՝ պետությունը որքանով է ջանքեր գործադրում, որ այդ խախտումները տեղի չունենան։

 

Եվ պետությունը պետք է խախտումների մասին ահազանգերին անդրադառնա ոչ թե հետապնդմամբ, այլ ներկայացնելով իր ջանքերը այդ խախտումներին հանգեցնող պատճառների վերացման ուղղությամբ։ Մենք դա չենք տեսնում։ Մենք տեսնում ենք քննադատական խոսքը, խախտումների վերաբերյալ ահազանգերը լռեցնելու վարքագիծը։ Սա է ամենամեծ մտահոգությունը։

 

Եվ այնպես որ այստեղ խոսքը ոչ թե որակումների մասին է, չնայած դա իր հերթին առանձին հարց է․․․այլ որ մարդու իրավունքների խախտումների մասին բարձրաձայնումներին նման կերպ վերաբերվելը հանդիսանում է հենց հավաստումն այն բանի, որ իրենք խախտում են։ Հենց հիմա իրենք այդ որոշմամբ հիմնավորում են, որ Հայաստանում, այո, տեղի ունի մարդու իրավունքի խախտման փաստ՝ ըստ էթնիկ պատկանելության»։

 

Զրույցի վերջում իրավապաշտպանը շեշտեց՝ ուշադրություն չդարձնել միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպությունների կարծիքներին, առնվազն բնորոշ է միայն այնպիսի ռեժիմների, որպիսին հանդիսանում են պուտինյան ռեժիմը, Էրդողանի ռեժիմը, Իլհամ Ալիևի ռեժիմը։ Այսինքն՝ ավտորիտար կառավարման ռեժիմներին։

 

Հիշեցնենք՝ քաղտեխնոլոգ, ազգությամբ հայ Նարեկ Մալյանի մատնության հիման վրա ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել և մեղադրանք առաջադրվել իրավապաշտպան, ազգությամբ եզդի Սաշիկ Սուլթանյանին։ Սուլթանյանը իր հարցազրուցներից մեկում խոսել էր Հայաստանում եզդիների իրավունքների թերպաշտպանվածության, եզդիների ունեզրկման, խտրականության մասին, ԱԱԾ-ն սա որակել է որպես «ազգային թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ»։ 

 

Մայիսի 20-21-ին ուժայինները ներխուժել և խուզարկություններ էին իրականացրել եզդիական կազմակերպության գրասենյակում, աշխատակիցների բնակարաններում, ավտոմեքենաներում։ Խուզարկությունները ավարտվել էին հարցաքննություններով։ Այժմ, ըստ ԱԱԾ-ի, քրգործի նախաքննությունն ավարտված է, գործը՝ ուղարկված դատարան։

 

Մինչ տեղական և միջազգային իրավապաշտպաննական կազմակերպություններն ահազանգում են Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ քաղաքական հետապնդման և կարծիքի ազատության սահմանափակման մասին, Գլխավոր դատախազությունը, հետևելով ԱԱԾ-ի օրինակին, պնդում է, թե «բավարար ապացույցեր» կան, որ իրավապաշտպանը «ազգամիջյան թշնամանք հարուցելուն» ուղղված  գործողություններ է արել։ 

 

epress.am

Դիտումներ՝ 42

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????