Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայաստանում բարդ է խոսել խտրականության մասին, եթե նորմատիվ հայ չես

August 9, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Հայաստանում այլատյացության մասին կամ ԱԱԾ-ն սպառնում է ազգերի անվտանգությանը

 

Հայաստանում բարդ է խոսել խտրականության, ատելության, ճնշումների և հետապնդման մասին։ Առանձնապես բարդ է դա դառնոում, եթե դու հայ չես, ոտքից գլուխ հետերոնորմատիվ և ընդհանրապես նորմատիվ չես, ազգայնական չես։ Կարճ ասած, եթե մեծամասնության կամ թվացյալ, բայց բարձր խոսացող մեծամասնության անդամ չես, ցանկալի է, որ ոչ մեկի գլուխը չտանես՝ մեզանում այդպես չի, ոչ մեկ էլ քեզ ուրիշ ձև չի վերաբերվում, փողոցում չի սպանում, տանը չի ծեծում, կյանքդ չի թունավորում։ Մենք այդպիսին չենք, շատ բարեհամբույր ենք, վեհ, արդարամիտ և, ընդհանրապես, մեր սարերի պես։ Ուղղակի դա մեր մենթալիտետն է, սովորույթներն ու ավանդույթները, պատմական իրողությունը․․․ և պետք է, ի վերջո, հաշվի առնել, որ սա մեր երկիրն է, կարճ շորտիկներն իսկապես գրգռում են երևակայությունը, նույն սեռի հետ համբուրվելը զզվելի է, եթե, իհարկե, չես ողջունում քո քաղցր ազիզ ախպորը․․․

 

Այո, մենք այդպիսին չենք, բայց եթե անում ենք՝ քիչ ենք անում, որովհետև տեղներդ պիտի իմանաք։

 

Մեկը լիներ՝ հարցներ, ՄԵՆՔի մեջ ո՞վ է մտնում, ինչպե՞ս և ինչի՞ համար։

 

ՄԵՆՔը շատ իրավիճակային է, դրա ընդհանուր բնորոշման համաձայն՝ պետք է լինես խնդրո առարկա հանդիսացող հարցի մեծամասնության մաս, ոտնակոխ անես քեզանից տարբերվողին, իսկ մնացած ժամանակ լինես լուռ ներքին խնդիրների վերաբերյալ։ Լուռ մնալը պարտադիր է, թե չէ Աստված ոչ արասցե պարզվի, որ մի տարբերվողն էլ դու ես։

 

Ես ինչ-որ տեղ հասկանում եմ՝ բարդ է նկատել տարբերվողի վրա ուղղված ձեր հայացքը, եթե այն ձերն է։ Խանգարում է գերանը և խանգարում է աչքի ընկնող տարբերվողների սակավությունը։

 

Այսօր դա լավագույնս երևում է էթնիկ հարցում։ Չէ՞ որ սա հայերի երկիրն է, մնացածս այստեղ պատահաբար հայտնված հյուրեր ենք, մի բան էլ՝ չարաշահում ենք հյուրընկալությունը։

 

Այն արատավոր տրամբանությունը, որի համաձայն չի կարելի խոսել սեփական ճնշվածության մասին և չի կարելի մոռանալ, որ ուժեղի մոտ թույլն է մեղավոր, այսօր կոտրվել է ազգությամբ եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գլխին։

 

Բազում իրավապաշտպաններ և ակտիվիստներ գիտեն այս ծուղակը՝ խոսում ես քո կամ որևէ խմբի հանդեպ անարդարության մասին, ուրեմն պառակտում ես, ատելություն հրահրում, ցույց ես տալիս քեզ և վաստակում գրանտադոլարները, իսկ եթե կին ես, մի բան էլ՝ ամուսին չունես, պարզ է։

 

Այս ծուղակը այնպես է լարված, որ ոտքը ներս դնողը միշտ մեղադրվի նրանում, ինչից պաշտպանվում է, որ խնդրի պատճառը լինի հենց իր մեջ։ Կարճ ասած՝ սա զոհի մեղադրանքի ծուղակն է։

 

Սաշիկի դեպքում զոհի մեղադրանքը հասել է պետական մակարդակի։ Անկեղծ ասած, եզակի մարդիկ էին արժանացել նման պատվի, իսկ նման աբսուրդային մեղադրանք ԱԱԾ-ի կողմից, գուցե, ընդհանրապես դեռ ոչ մի զոհ չէր ստացել։

 

Սաշիկ Սուլթանյանը մեղադրվում է հայերի և եզդիների միջև ազգային թշնամանք հարուցելու համար։

 

Ինչու՞ է մեղադրվում։ Երկու պատճառ կա․

 

– Սաշիկը խոսացել և խոսում է եզդիների հանդեպ խտրականության և անարդարությունների մասին,
– Սաշիկը հեշտ և խոցելի թիրախ էր թվացել մալյան նարեկի աչքին, որպես մի մարդ, ով միաժամանակ հա՛մ հայ չի, հա՛մ էլ համագործակցում է Բաց հասարակության հիմնադրամների (ու հազար ու մի այլ հիմնադրամի) հետ:

 

Առիթն էլ պարզունակ է՝ ազգությամբ եզդի իրավապաշտպանը խոսում է եզդիների ունեզրկումներից, խոսում է կրթության անբավարար մակարդակի մասին, ասում է, որ Հայաստանում եղել է շովինիստական ալիք: Նման բան ասելը նույնիսկ հայերին միշտ չի, որ ներվում է: Եզդի իրավապաշտպանի համար նման դեպքերում նախատեսվում է հետապնդում՝ մալյանի պադաչից, ԱԱԾ-ի ձեռքերով, լայն հասարակության լռության ներքո:

 

Անտոն Իվչենկո, իրավապաշտպան
Ֆեյսբուքից

 

Անտոն Իվչենկոն ՀՔԱՎ ժողովրդավարական ինստիտուտների մշտադիտարկման և զեկուցման մասնագետն է։

 

epress.am

Դիտումներ՝ 137

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????