Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Շիրխանյանի նամակը հայաստանյան օրակարգում ամրագրեց մի կարևոր խնդիր». Արթուր Սաքունց

March 22, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վ.Շիրխանյանի հայտնի նամակը հայաստանյան օրակարգում ամրագրեց մի կարևոր խնդիր: Պատմությունը՝ հին թե նոր, պետք է զերծ մնա քաղաքական որևէ նպատակահարմարությունից և պատմական իրադարձությունները պետք է ներկայացվեն իրենց ողջ իրողությամբ: Նույնիսկ մեր նորագույն պատմության վերջին ժամանակահատվածի՝ 30 տարվա պատմության համար, նույնիսկ աննշան այդ կարճ հատվածի վերաբերյալ անգամ իրար հակասող մեկնությունները, ցույց են տալիս թե ինչ աստիճան սուբյեկտիվ են ներկայացվում պատմական դեպքերն ու դեմքերը, և ամեն մեկը հակում ունի ներկայացնելու ըստ քաղաքական նպատակահարմարության: Եվ պատկերացրեք, որ նման կերպ ուսուցանվում են նաև կրթական հաստատություններում: Եվ հիմնական պատճառն այսպես կոչված ակադեմիական գիտության, հետազոտական շրջաններում անաչառ գիտական ազատության բացակայությունն է: Ինչո՞ւ, որովհետև, ամենայն հավանականությամբ, կան վախեր՝ պատմական օբյեկտիվ պատկերից, որովհետև իրական պատմության ներկայացումից շատերը կունենան քաղաքական իրենց նեղ անձնական շահերի կորուստներ: Նման պայմաններում, պատկերավոր ասած, պղտոր ջրում, ով ասես, ինչ ասես, կարող է մի կողմից` ըստ նպատակահարմարության ներկայացնել, մեկնաբանել, կամ անտեսել, չտեսնելու տալ, լռության մատնել: Պետք է, ի վերջո, ձևավորվի Հայաստանի Հանրապետության անաչառ, ազատ և օբյեկտիվ քաղաքական պատմություն, ոչ թե միֆերի հասնող միակողմանի պատմություններ: Ականատեսները, մասնակիցները կան, ողջ են, գործում են, ապրում են, պետք է հավաքել փաստեր, պատմություններ, վկայություններ և բյուրեղացնել այդ ամենից օբյեկտիվ պատկերը, զերծ մնալ իդեալականացումներից և հակաիդեալականացումներից, հերոսների և հակահերոսների կաղապարներից: Մարդիկ իրական են, իրենց թե՛ ուժեղ, թե՛ թույլ, թե՛ խոցելի, թե՛ անխոցելի, կողմերով, մարդիկ առավել բազմազան են, հարուստ իրենց ամբողջության մեջ, քան կտրտված ու աղավաղված պատկերներով»:

Դիտումներ՝ 601

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????