Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Չի կարելի հանրային պահանջի վրա հղում կատարելով պայմանավորել ցանկացած գործողություն. Արթուր Սաքունց

November 23, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

Հանրային պահանջի վրա հղում կատարելով պայմանավորել ցանկացած գործողություն կամ որոշում (ժողովրդավարության սկզբունք) չի կարող ընդունելի համարվել, եթե այն հակասի քաղաքակիրթ, իրավական պետության սկզբունքին:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նման գրառում է արել իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

«Կարևոր ամրագրում մտահոգիչ հայտարարությունների, կարծիքների հետ կապված

Հանրային պահանջի վրա հղում կատարելով պայմանավորել ցանկացած գործողություն կամ որոշում (ժողովրդավարության սկզբունք) չի կարող ընդունելի համարվել, եթե այն հակասի քաղաքակիրթ, իրավական պետության սկզբունքին:

Հակառակ դեպքում, ժողովրդավարությունը կդառնա բռնապետություն, ինչպես եղել է արդեն օրինակ նացիստական Գերմանիայում:

Ժողովրդավարական ճանապարհով ընդունվող որոշումները սահմանափակված են մարդու իրավունքներով:

Չի կարող օրինակ հանրաքվեով որոշվել կամ օրենսդիր մարմնի կողմից ընդունվել օրենք, որով ասենք սահմանափակվեն մարդու որևէ իրավունք, օրինակ խոսքի, կարծիքի արտահայտման իրավունքը, կամ ասենք վերացվեն դատարանները և արդարադատության գործառույթները հանձնել տրոյկաներին:

Ավելին, ժողովրդավարական պետության պարտավորությունն է բացատրել մարդու իրավունքների էությունը, իրազեկել, կրթել քաղաքացիներին մարդու իրավունքների մասին, որպեսզի նրանք որոշումների կայացմանը մասնակցելիս ղեկավարվեն իրավական պետության, մարդու իրավունքների սկզբունքներով»,– գրել է Սաքունցը։

news.am

Դիտումներ՝ 1095

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????