Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Եթե հնդիկներն ու պարսիկներն անօրինական ճանապարհով էլ մուտք գործեին, դա խտրական վերաբերմունքի հիմք չէ

January 11, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում խտրականության դրսևորում է նկատվում, ատելության կոչեր են հնչում Հնդկաստանից ու Պակիստանից Հայաստան այցելող անձանց հասցեին.

 

«Մաքրե՛լ, մաքրե՛լ Հայաստանը տարաբնույթ աղբից ու կեղտից։ Մաքրել մեր Սուրբ երկիրը թուրքանման ազգերից»,-գրել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Անդանիկ Սարգսյանը:

 

Հունվարի 4-ին Change.org կայքում Սարգիս Տեր-Եսայանի անունով ստորագրահավաք էր կազմակերպվել:

 

Ժամերի ընթացքում ստորագրահավաքին միանում էին շատերը, որն ուղղորդվում էր ագրեսիվության  և խտրականության կոչերով:

 

Ստորագրահավաքին կից նամակ-պահանջի էր ներկայացված՝ նորընտիր Ազգային Ժողովին ուղղված: Տեքստում ակնհայտ դժգոհություն էր հնչում այն մասին, որ հնդիկների, պակիստանցիների համար գործում է առանց վիզայի ռեժիմ, ինչի շնորհիվ նրանք ազատ մուտք ու ելք ունեն Հայաստան: Նշվում էր, որ նրանք էժան աշխատուժ են և կէժանացնեն ՀՀ-ում առանց այդ էլ էժան աշխատուժ են և հայերին դուրս մղելով՝ կգրավեն աշխատաշուկան.

 

«Առաջարկում եմ, որ նորընտիր Ազգային ժողովն իր լիազորություններն ստանձնելուն պես անմիջապես վերանայի մեր երկիր մուտքի վիզա ստանալու անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարության մեջ, մատնանշելով, որ Հայաստան գալիս են են աղքատ և անվճարունակ հնդիկները, մուսուլման պակիստանցիները և ներմուծում իրենց բարքեր:

 

«Ես ամենևին էլ  նացիստական չեմ և նացիստական գրառում չկա, սա զուտ ազգային անվտանգությունից ելնելով մտահոգություն է: Մեկնաբանությունների մեջ միգուցե կան ագրեսիվության կոչեր, բայց ոչ իմ կողմից»,-Forrights-ի հետ զրույցում նշեց ստորագրահավաքի կազմակերպիչ Սարգիս Տեր-Եսայանը, մանրամասնելով, որ իր քայլը զուտ անհանգստություն է, ազգային, դեմոկրատիվ խախտման, տնտեսական խախտման համար:

 

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակը ակնհայտ վտանգավոր է պետության համար. «Սա ամենևին տուրիզմ չէ, սա ուսանողական չէ,  սա բաց դռներ Հայաստանի հանրապետությունում:  3000 դրամով բաց վիզայի ռեժիմով մտնում են սահման՝ վճարում են, 5 րոպեում ստանում են 21 օրվա Հայաստանի մուտք»,- ասաց նա,  առաջարկելով՝ մտցնել վիզայի ռեժիմ:

 

Սարգիս Տեր-Եսայանը ստորագրահավաքը կայքում փակելու վերաբերյալ ասաց, որ հնարավոր է որոշ մարմինների կողմից է փակվել, քանի որ տեսել են, որ մարդիկ միանում են և շատանում. «Մոտավոր հասել էին 950-ի, դա կարող էր դառնալ հազարավոր, ուստի անվտանգությունից ելնելով փակեցին»:

 

Վերջինս պնդեց, որ ինքը չի դադարելու պայքարել Հայաստան այսքան շատ հնդիկների, պարիկների ներհոսքի դեմ և այսօրվանից սկսում են նոր  ստորագրահավաք, թե՛ թղթային, թե՛ ինտերնետային տարբերակով.

 

«20 տարի հետո մենք ունենալու ենք ներգաղթած օտարերկրյա քաղաքացիեր՝ հայկական անձնագրերով և արդեն  իսկ իրենք կարող են մասնակցել թե՛ մեր ԱԺ ընտրություններին, թե՛ ՏԻՄ ընտրություններ  և  ունենալու ենք մի ազգ, որը մեր մեջ ինչ ուզի արող է անել»,-ասաց նա  կրկին նշելով, որ դեմորատիվ խնդիր մեր ազգի առաջ  ծանրացած է:

 

«Մեր ազգը շատ քիչ է և եթե այսպիսի ներհոսքը շարունակվի մեր ազգը չի դիմանա, խաչաձև ամուսնություններ կլինեն՝  ներսից արդեն կպայթեցնեն մեզ»,-ասաց Սարգիս Տեր-Եսայանը:

 

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով, ստորագրահավաքը և դրան զուգահեռ հնչող կոչերը խտրականության դրսևորման ցայտուն օրինակ են:

 

«Ամբողջ խնդիրը նա է, որ եթե հնդիկներն ու պարսիկները անօրինական ճանապարհով էլ մուտք գործեին, դա ամենևին էլ հիմք չէ, որ մարդկանց նկատմամբ ազգային պատկանելության նման խտրական վերաբերմունք դրսևորվի»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Արթուր Սաքունցը:

 

Աշխատաշուկան զբաղեցնելու հիմքով բողոքի ալիք սկսկելը, Արթուր Սաքունցի կարծիքով զուտ մտացածին պատրվակ է.  «Դա նույնիսկ տնտեսական  զարգացած երկրներն են օգտագործում, որոշակի ծայրահեական տրամադրություններ ունեցող ուժեր՝ նեքին քաղաքական նպատակներով և սեփական գոյությունը նշանավորելու համար»:

 

Հավելենք, որ Սարգիս Տեր-Եսայանը «Սասնա ծռեր» կուսակցույթան ներկայացուցիչ է: Երեկ կուսակցությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ վերջինիս քայլերը ոչ մի կերպ առնչություն չունեն կուսակցության դիրքորոշման հետ:

 

«Միգրացիայի վերաբերյալ հանրային քննարկումների մասին Հայաստանի միգրացիոն քաղաքականությունը պետք է ըստ ամենայնի նպաստի հատկապես Իրանի և Հնդկաստանի հետ մեր ռազմավարական համագործակցության զարգացմանը, ուստի պետք է իսպառ զերծ լինի կրոնական, էթնիկ կամ մշակութային, մասնավորապես՝ իսլամի հետ կապված, տարբերությունների նկատմամբ անհանդուրժողականության, առավել ևս՝ ատելության, դրսևորումներից»,-ասված էր հայտարարության մեջ:

 

Ըստ Արթուր Սաքոնցի՝ «Սասնա ծռեր»-ն իհարկե որոշակի մոտեցումներ ներկայացրին, սակայն ակնկալվում էր, որ պետք է դատապարտվեր.

 

«Խնդիրը վերաբերվում է ոչ թե միգրացիայի կարգավորման, այլ խտրական վերաբերմունքի դրսևորմանը»,-ասաց նա, հավելելով, որ Արդարադատության նախարարությունը պետք է հստակ մեկնաբանի և իր գնահատականը տա:

 

Ըստ ՀՀ ՏԿԶՆ Միգրացիան ծառայությունն ամփոփ տվյալների՝ Հայաստանում գտնվող Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների մասին: Նախ նշվում է, որ 2018թ ամփոփ վիճակագրական տվյալները հասանելի կլինեն հունվարի 20-ից հետո միայն։ Այնուհանդերձ, անգամ առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ առկա է Հնդկաստանի քաղաքացիների Հայաստան սահմանահատումների թվի աճ։

 

Հատկանշական է, որ 2015թ-ին նրանց սահմանահատումները կազմել են՝ մուտք 3951, ելք 3899, տարբերությունը՝ 52, 2016թ-ին համապատասխանաբար 4226 և 41148, տարբերությունը 78, 2017թ.-ին՝ 11589 և 11278, տարբերությունը 311, իսկ 2018թ. առաջին կիսամյակի տվյալներով արդեն մուտքերը կազմել են 10237 ելքերը 9122, տարբերությունը 1115։

 

Կացության կարգավիճակներ ստացած Հնդկաստանի քաղաքացիների թիվը ևս աճել է։

 

2015թ-ին կացության կարգավիճակ են ստացել Հնդկաստանի Հանրապետության 1119 քաղաքացի. 2016-ին՝ 1086, 2017-ին՝ 938, իսկ 2018թ-ի նախնական արդյունքներով այդ թիվը մոտ է 2000-ին (վերջնական տվյալները կճշտվեն հունվարի 20-ից հետո)։

 

forrights.am

Դիտումներ՝ 915

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????