Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Արցախյան առաջին պատերազմից հետո անվտանգային մարտահրավերները մենք փորձել ենք լուծել հետխորհրդային միջավայրում խորհրդային գործիքներով

February 18, 2021

Նորություններ

Freedom House ամերիկյան իրավապաշտպան ՀԿ-ի «Ժամանակակից ընկալումները ժողովրդավարության, մարդու իրավունքների ու անվտանգության հարաբերակցության մասին հետպատերազմյան Հայաստանում: Ճշմարի՞տ, թե՞ կեղծ» թեմայով քննարկմանը մասնակցում էր նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը։

 

Քննարկման ընթացքում Արթուր Սաքունցը ընդգծեց, որ Հայաստանի անվտանգությունը երբեք չի եղել հիմնված ժողովրդավարական արժեքների և սկզբունքների վրա։ Առհասարակ, Արցախյան առաջին պատերազմից հետո անվտանգային մարտահրավերները մենք փորձել ենք լուծել հետխորհրդային միջավայրում խորհրդային գործիքներով։

 

2018 թվականի հեղափոխությունից հետո, ըստ Ա․ Սաքունցի, Հայաստանի քաղաքացիներն առաջին անգամ ժողովրդավար և իրավական պետություն ունենալու պահանջ ներկայացրին, իսկ իշխանությունը ապաշնորհ եղավ այդ բացառիկ վստահությունը ճիշտ օգտագործելու հարցում։

 

Ինչն է զարմանալի․ եթե մինչև 2018 թվականը քաղաքացիական հասարակությունը թիրախավորվում էր ավտորիտար կառավարության կողմից՝ որպես համակարգային կոռուպցիայի, մարդու իրավունքների ոտնահարման, անպատժելիության զսպող ուժ, ապա հեղափոխությունից հետո սորոսական լինելու պիտակը ձևավորվեց անցյալում մարդու իրավունքների մասին խոսող խմբերի կողմից՝ իշխանության բացարձակ լռության պայմաններում։ Իշխանությունն, առհասարակ, այնքան էր վախենում սորոսականի պիտակին արժանանալուց, որ զոհեց ժողովրդավարության կայացումը։ Անգամ նոյեմբերի 9-ի դեպքերի ժամանակ մենք տեսնում ենք, որ մարդիկ հարձակվել էին ԲՀՀ գրասենյակի վրա՝ այն համարելով պատերազի սանձազերծման և պարտության պատճառ։ «Եթե իշխանությունը սորոսական լիներ, այսպիսի արկածախնդրություն տեղի չէր ունենա», - եզրահանգում է Ա․ Սաքունցը։

 

Նա նշեց նաև, որ միջազգային հանրության անտարբերությունն այսպիսի հարցերում բարդացնում է ժողովրդավարության կայացումը, քանի որ հասարակությունը տեսնում է այդ վերաբերմունքը և վիրավորվում՝ մերժելով միջազգային արժեքները։ Միջազգային հանրությունը պետք է ամենօրյա և սկզբունքային դիրքորոշում դրսևորի այն պետությունների հանդեպ, որտեղ մարդու իրավունքները շարունակաբար խախտվում են։ ՌԴ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի անպատժելիությունը վտանգ է ներկայացնում ոչ միայն այդ երկրի քաղաքացիների, այլ նաև հարևան երկրների և, առհասարակ, ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։

 

Մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունների անհետևողականության պատճառով ստեղծվել է մի բարդ իրավիճակ, դիցուք՝ պատերազմի պատճառով գերեվարված մարդկանց հարցով զբաղվում են պուտինյան ռեժիմի խաղաղապահները, Հայաստանը վավերացրել է ԵՄ համագործակցության պայմանագիրը, բայց շարունակում է անդամակցել ՀԱՊԿ տոտալիտար ռեժիմների ակումբին։ Մենք՝ որպես պետություն, այդպես էլ չունեցանք անվտանգային ռազմավարություն, դրա պատճառով էլ հայտնվել ենք այն իրավիճակում, որում որ հիմա ենք։

 

Իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը հանրային հաղորդակցության վերականգնում է, վակուումի բացառումը։

 

 

Ամբողջական քննարկումը հասանելի է տեսանյութում․

 

Դիտումներ՝ 94

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????