Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակը ՀՀ-ում

April 1, 2022

Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ընթացիկ հայտարարություններ | Հրապարակումներ | Սեփական

Վերջին շաբաթներին, բարդ աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված, ՀՔԱՎ-ը Հայաստան ժամանած օտարերկրացի քաղաքացիներից ստանում է բազմաթիվ զանգեր՝ Հայաստանում իրենց իրավական կարգավիճակի, ունեցած իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։

Ստորև ամփոփ ներկայացնում ենք հաճախ տրվող հարցերը՝ իրենց համառոտ պատասխաններով։

 

1․ Օտարերկրյա քաղաքացիները ի՞նչ իրավական կարգավիճակ ունեն ՀՀ-ում և ի՞նչ ընթացակարգով է իրականացվում ՀՀ մուտք գործելը։

 

Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքի համաձայն՝ 1. Օտարերկրացիները մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն պետական սահմանի անցման կետերով՝

* վավերական անձնագրի առկայության,

* մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի հիման վրա և,

* սահմանային հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի թույլտվության դեպքում,

եթե այլ կարգ նախատեսված չէ սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

  1. Մինչև 18 տարեկան օտարերկրացիները կարող են մուտք գործել Հայաստանի Հանրապետություն իրենց ծնողների, ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի կամ ուղեկցողի հետ միասին կամ միայնակ, եթե նրանք գալիս են Հայաստանի Հանրապետություն իրենց ծնողների, ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի մոտ կամ ընդունող կազմակերպություն: (Հոդված 6, մաս 1 և 2)

 

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:(Հոդված 5, մաս 1)

 

2 Արդյո՞ք կան պետություններ, որոնց քաղաքացիների համար ՀՀ ժամանելը սահմանված է առանց մուտքի վիզայի ռեժիմի

 

  1. Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է Հայաստանի Հանրապետություն ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:

  2. Սույն հոդվածի առաջին մասում նշված օտարերկրացիների անձնագրում հատուկ նշում է կատարվում նրանց՝ Հայաստանի Հանրապետություն ժամանման ամսաթվի վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:(Հոդված 7, մաս 1 և 2)

 

* ՀՀ մուտքի վիզա չպահանջող նշված պետություններին կարելի է ծանոթանալ մուտք գործելով ՀՀ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջ։ Օրինակ՝ Ուկրաինայից կամ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան գալու համար նշված պետությունների քաղաքացիների համար մուտքի վիզա անհրաժեշտ չէ և բավարար է ցանկացած տեսակի անձնագրի առկայությունը։[1]

 

3 Օտարերկրացիները կացության ի՞նչ կարգավիճակներով կարող են գտնվել ՀՀ-ում։ Որո՞նք են ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու հիմքերը և ժամկետները։

 

  1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների համար սահմանվում են կացության հետևյալ կարգավիճակները.

ա) ժամանակավոր.

 բ) մշտական.

գ) հատուկ:

 

  1. Հայաստանի Հանրապետության ժամանակավոր, մշտական և հատուկ կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են համապատասխանաբար ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը և հատուկ անձնագիրը, որոնց ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:(Հոդված 14, մաս 1 և 2)

 

Ինչ վերաբերում է ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու հիմքերին և ժամկետներին, որպիսին ամենապահանջվածն է օտարերկրացի քաղաքացիների շրջանում, ապա՝

 

  1. Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարի և ավել ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ: Այդպիսի հանգամանքներ կարող են լինել՝

 

ա) ուսումը, կամ

բ) սույն օրենքի համաձայն՝ աշխատանքի թույլտվությունը (…),

գ) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող(…)օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելը, կամ

դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելը, կամ

ե) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը.

զ) ազգությամբ հայ լինելը.

է) օրենքով սահմանված այլ դեպքեր:

 

  1. Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչև 1 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ: Ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի կարգավիճակի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ: (Հոդված 15)

 

4 Կացության կարգավիճակ ստանալու համար ու՞մ է պետք դիմել և ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել։ Որքա՞ն է կազմում կացության կարգավիճակի ստացման համար սահմանված պետական տուրքը։

 

Համապատասխան կացության կարգավիճակ ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն․[2]

 

Պահանջվող փաստաթղթերը՝

 

 1) դիմում.

 2) 35 x 45 մմ չափսի երեք գունավոր լուսանկար.

3) անձնագիրը, անձնագրի պատճենը և անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.

4) ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր.

5) առողջական վիճակի մասին տեղեկանք.

 6) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

Կացության կարգավիճակ ստանալու համար պետական տուրքի չափերը՝

1

Ժամանակավորկացությանքարտիտրամադրում (մինչև 1 տարի)

105,000 ՀՀ դրամ

2

Ժամանակավորկացությանքարտիերկարաձգում (մինչև 1 տարի)

105,000 ՀՀ դրամ

3

Մշտականկացությանքարտիտրամադրում (5 տարի)

140,000 ՀՀ դրամ

4

Հատուկանձնագիր (10 տարի)

150,000 ՀՀ դրամ

 

(Պետական տուրքի մասին ՀՀ օրենք, հոդված 8)

 

 

5․ ՀՀ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիների՝ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքը ի՞նչ հիմունքներով է իրականացվում և ի՞նչ երաշխիքներ են գործում

 

Ինչպես արդեն նշվեց, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ: (Օտարերկրացիների մասին ՀՀ օրենք, հոդված 5, մաս 1)

 

Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն ստանալու բժշկական օգնություն և սպասարկում՝ օրենսդրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:(Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենք, հոդված 23)

 

Բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման տեսակների մեջ օրենքն առանձնացնում է առաջնային բժշկական օգնությունը՝ որպեսյուրաքանչյուր մարդու համար անվճար, առավել մատչելի մեթոդների և տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ, ներառյալ՝ կանխարգելումը, որը երաշխավորվում է պետության կողմից.(Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենք, հոդված 3, մաս 2)։

 

Միաժամանակ սահմանում է, որ

 

  1. Յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, տարիքից, առողջական վիճակից, հաշմանդամությունից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք:

  2. Յուրաքանչյուր ոք, սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան, իրավունք ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու անվճար կամ արտոնյալ պայմաններով՝ առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում:(Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենք, հոդված 13)։

 

Օտարերկրյա քաղաքացիների աշխատանքային իրավունքների երաշխիքները ՀՀ-ում

 

Համաձայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավակարգավորումների՝ որպեսզի գործատուն կարողանա օտարերկրացու հետ ձևավորի աշխատանքային հարաբերություններ, պետք է ստանա աշխատանքի թույլտվություն: Վերջինս ստանալու համար գործատուն օտարերկրացիաշխատողիներգրավմանմիասնականէլեկտրոնայինհարթակում (այսուհետ՝ հարթակ), որըվարում է ՀայաստանիՀանրապետությանտարածքայինկառավարման և ենթակառուցվածքներինախարարությանմիգրացիոնծառայությունը,  լրացնում է հայտ: Հայտի լրացման և ներկայացման կարգը սահմանվում է   ՀՀ կառավարության 2021 թվականիդեկտեմբերի 16-ի թիվ 2087-Ն որոշման/ այսուհետ՝ Որոշում/ 2-րդ հավելվածով։

 

Աշխատանքի թույլտվության առկայությունը ոչ բոլոր դեպքերում է պարտադիր: «Օտարեկրացիների մասին» ՀՀ օրենքի/ այսուհետ՝ Օրենք/ 23-րդ հոդվածով սահմանվում են առանց աշխատանքի թույլտվության օտարերկրացուն աշխատանքում ներգրավելու հնարավոր դեպքերը: Առանց աշխատանքի թույլտվության աշխատելու իրավունք ունեն՝ 

 

  • Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիները /ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացիները/ (կետ՝ «Ժէ», ԵԱՏՄ պայմանագիր, հոդված 97): ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացիներy էլեկտրոնային միասնական հարթակում գրանցվում են անձամբ․ գրանցման կարգը,բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի տրամադրման կարգը սահմանված էՀՀ կառավարության 2021 թվականի   դեկտեմբերի 16-ի թիվ 2087-Ն որոշման 2-րդ հավելվածի 4-րդ մասով,

  • ազգությամբ հայ այն օտարերկրացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որն սպառնում է այդ անձանց քաղաքացիների կյանքին կամ առողջությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով (կետ՝«Ի»),

  • Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող, փախստականի կարգավիճակ ունեցող և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք`կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով (կետ՝ «ԺԱ»),

  • լրատվական գործունեություն իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների հավատարմագրված ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում (կետ՝ «Ժ»),

  • Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող բարձր որակավորում ունեցող օտարերկրացիները (կետ՝ «ԺԲ»)։Բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 12․05․2016 թվականի թիվ 493-Ն որոշման 4-րդ հավելվածով,

  • այլ անձինք․․․․։

          

Վերոնշյալ անձանց հետ գործատուները աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիր են կնքում միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտմեբերի 16-ի  թիվ 2087-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգով: 

   

Աշխատանքային պայմանագիրը (ծառայությունների մատուցման պայմանագիրը) կնքվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան` միայն Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված կացության կարգավիճակի ժամկետը չգերազանցող ժամկետով։ Պայմանագիրը կնքելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, գործատուն դրա էլեկտրոնային տարբերակը, բացառությամբ առևտրային գաղտնիք համարվող տեղեկությունների, մուտքագրում է միասնական էլեկտրոնային հարթակ՝ հաշվառման համար/ Օրենքի 27-րդ հոդված, Աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդված, 3-րդ մաս, 6-րդ կետ/:

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՈՐԾՈՂ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ`ԼՐԱԳՐՈՂԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳ

 

«Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցչի`լրագրողի`Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված է ԱԳՆ-ում՝ հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների և օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա Հայաստանում գործող ԶԼՄ թղթակիցների տարեկան, ինչպես նաև Հայաստան այցելող օտարերկրյա լրագրողների կարճաժամկետ հավատարմագրման ընթացակարգը:

 

Հղումը ստորև՝

https://www.mfa.am/hy/accreditation /հայերեն/

https://www.mfa.am/ru/accreditation  / Русский/

https://www.mfa.am/en/accreditation    /English/

 

[1]Հղումը՝ https://www.mfa.am/hy/whoneedvisa

[2]Կոնտակտային տվյալներով էլեկտրոնային հղումը՝

https://www.spyur.am/am/companies/passport-and-visa-office/70112

Դիտումներ՝ 2515

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????