Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ամբողջական և լրիվ վիճակագրությունը հաշվետու և թափանցիկ քաղաքականության կարևոր գործիքներից է

March 7, 2023

Գործունեություն | Օրենսդրական առաջարկություններ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կոռուպցիայի կանխարգելման ոլորտում մշակում է օրենսդրական փոփոխությունների առաջարկներ՝ միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ-ի վերաբերյալ ներկայացված հանձնարարականների իրականացման նպատակով՝ Միջազգային ընտրական համակարգեր (IFES) կազմակերպության աջակցությամբ։

 

ՀՔԱՎ-ը օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ նախագծեր է մշակել թվով 5 առաջարկությունների վերաբերյալ, որոնք ՀՀ- վերաբերյալ ձևակերպվել են  Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (GRECO), Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 2018 թվականի գնահատման և ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ Կոնվենցիայի (UNCAC)  կողմից։ Նշված հինգ առաջարկությունների իրականացման նպատակով  կազմակերպության կողմից մշակվել է 8 օրենսդրական փոփոխությունների նախագծեր և 1 ուսումնական պլանի նախագիծ՝ «Դատավորների էթիկայի և վարքի, դատական անկողմնակալության և անկախության, շահերի  բախման և կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ» թեմաներով: Բոլոր նախագծերի շուրջ աշխատանքային հանդիպումներ ու քննարկումներ են իրականացվել պետական մարմինների հետ։

 

Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 2018 թվականի գնահատման արդյունքներում ձևակերպվել է հետևյալ առաջարկությունն՝

Հավաքագրել և վերլուծել կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ տվյալներ՝ բացահայտելու հայտնաբերված, քննված և հետապնդման ենթարկված կոռուպցիոն դեպքերի միտումները՝ որոշելու ինչ գործնական մարտահրավերներ են առաջանում և ինչպես դրանք կարող են լուծվել, այդ թվում ՝ ինչպես են քննվում և հետապնդվում կոռուպցիոն հանցագործությունների նոր տեսակները։

 

Այս առաջարկության իրականացման նպատակով, ուսումնասիրությունների կատարման  արդյունքում, ձևակերպվել է իրավական կարգավորման փոփոխության առաջարկ։ 

 

Նշենք, որ ՀՀ դատախազության մասին օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, հրապարակում է հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կայքէջում: Ըստ քննչական ենթակայության՝ հաղորդումը պետք է պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծությունները և եզրահանգումները ներկայացվում են առանձին:

 

ՀՀ գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի՝ համաձայն ՀՀ դատախազության մասին օրենքի 5-րդ հոդվածի ՀՀ Ազգային Ժողովին է ներկայացնում և հրապարակում հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդումներ։ Նշված հաղորդումներում ամփոփվում են նախորդ տարվա ընթացքում ինչպես կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ գործերը և դրանց արդյունքները, այնպես էլ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով քննվող գործերը։

 

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում է առանձին։ Այս պարագայում ապօրինի գույքի բռնագանձման գործերի քննության վերաբերյալ տեղեկությունները  ներկայացնելու կարգ՝ որպես պարտադիր օրենսդրական ամրագրում ո՛չ դատախազության մասին օրենքով և ո՛չ էլ ՀՀ Վիճակագրության Պետական Խորհրդի թիվ 52-Ն որոշմամբ չի սահմանվում։

 

Կարևորելով այս հանգամանքը՝ առաջարկել ենք ՀՀ «Դատախազության մասին օրենք»-ի հոդված 5-ի 4-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, ինչպես նաև ապօրինի գույքի բռնագանձման գործերով, քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծությունները և եզրահանգումները ներկայացվում են առանձին:

 

Նմանապես, առաջարկվում է ՀՀ Վիճակագրության Պետական Խորհրդի թիվ 52-Ն որոշման 1-ին մասով սահմանված ՝ Հաշվետու ժամանակահատվածում գրանցված կոռուպցիոն բնույթի հանցագործություններ հատվածը շարադրել՝ «Հաշվետու ժամանակահատվածում գրանցված կոռուպցիոն բնույթի հանցագործություններ, ինչպես նաև ապօրինի գույքի բռնագանձման գործեր» ։ Նշված փոփոխության առաջարկի իմաստը կայանում է  նրանում, որ ոչ թե սովորույթի ուժով կամ ցանկությամբ, կամ նախասիրությամբ, կամ գլխավոր դատախազի հայեցողությամբ ներկայացվեն տեղեկությունները ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձի վերաբերյալ իրականացված գործողությունների վերաբերյալ, այլ որպես օրենքով սահմանված պարտավորության կատարում։

 

Մշակված փոփոխության նախագիծը քննարկվել է ՀՀ գլխավոր դատարախազության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի, ՀՀ վիճակագրական կոմիտեի (ԱՐՄՍՏԱՏ) և պետական մարմինների հետ։։ ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայումս մշակում է վիճակագրության վարման և տեղեկություների հավաքագրման կարգը հաստատող նորմատիվ ակտերի փոփոխություններ և կազմակերպության առաջարկությունը կներառվի փոփոխության փաթեթում։  

 

Դատախազության մասին ՀՀ օրենքում փոփոխության վերաբերյալ առաջարկության շուրջ քննարկումները շարունակվում են։ 

Դիտումներ՝ 154

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????