Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՒ ՀԱԿԱԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԱՐՇԱՎՆԵՐԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

July 19, 2021

Գրադարան

2020 թ․ «Սոցիոսկոպ» ՀԿ-ն հրատարակեց «Հակագենդերային արշավների գործունեությունը, հռետորաբանությունը և նպատակները հետհեղափոխական Հայաստանում» ուսումնասիրությունը, որը վեր է հանել սեռականության և գենդերային հարցերի շուրջ առկա հակագենդերային հռետորաբանությունը և դիսկուրսիվ միջոցները, որոնցով թիրախավորվում են գենդերային հարցերով զբաղվով իրավապաշտպանները և ակտիվիստները։ Այս հետազոտությունը վերջինիս տրամաբանական շարունակությունն է, որի նպատակն է հավաքագրել և վերլուծել համավարակի ընթացքում թափ առած հակագենդերային հռետորաբանությունը և դավադրության տեսությունները, որոնցով թիրախավորվում են առաջադիմական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ոտնահարվում է հանրային շահը, և մանիպուլացվում են հանրային դիրքորոշումները։ 

 

Հետազոտական նպատակով պայմանավորված՝ առանձնացրել ենք հետազոտական հետևյալ հարցերը․

 

  1. Գլոբալ և տեղական ի՞նչ դիսկուրսներ են ընկած կորոնավիրուսի շուրջ հյուսվող դավադրության տեսությունների հիմքում։ 

  2. Ովքե՞ր են դավադրության տեսությունների թիկունքում կանգնած խմբերը և ուժերը, ի՞նչ քաղաքական շահեր և օրակարգեր ունեն։ 

  3. Ի՞նչ ուղերձներ են շրջանառում դավադրության տեսությունների հեղինակները առաջադիմական քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների, սեռականության և գենդերային հարցերի շուրջ։ Դրանք ի՞նչ առանձնահատկություններ և ընդհանրություններ ունեն գլոբալ դավադրական դիսկուրսների և հակագենդերային արշավների հետ։ 

  4. Ինչպե՞ս են դավադրության տեսություններն ազդում հանրային առողջապահության, լայն իմաստով՝ հանրային շահի և մարդու իրավունքների ոտնահարումների վրա։ 

­

Հե­տա­զո­տա­կան հար­ցե­րը դի­տար­կե­լով որ­պես ու­ղե­նի­շ՝ հավա­քագ­րել և երկ­րոր­դային վեր­լու­ծու­թյան ենք են­թար­կել թե­մայի շո­ւրջ ար­դեն իսկ ար­ված տե­ղա­կան և մի­ջազ­գային հետա­զո­տու­թյո­ւն­ներ և վեր­լու­ծու­թյո­ւն­նե­ր։ Այ­նու­հե­տև ի­րա­կա­նաց­րել ենք համավարակի ընթացքում թափ առած դավադրության տեսությունների և մանիպուլյատիվ դիսկուրսների քարտեզագրում, որոնցով թիրախավորվում էին մարդու իրավունքները և գենդերային հարցերը, առաջադիմական քաղաքացիական հասարակությունը։

 

Քար­տե­զագ­րո­ւմն ի­րա­կա­նաց­վել է առ­ցանց մե­դի­այի և սո­ցի­ա­լա­կան ցան­ցե­րի մշ­տա­դի­տա­րկ­ման միջո­ցո­վ՝ ա­ռա­նձ­նաց­նե­լով համավարակի ընթացքում հան­րային և քա­ղա­քա­կան ա­ռա­վել լայն ար­ձա­գա­նք ստա­ցած դավադրության դիսկուրսները և շահարկումները։ Քարտեզագրման հիման վրա ընտրել ենք առավել տիպական և խիտ դեպքերը։ 

 

Հետազոտությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

 

socioscope.am

Դիտումներ՝ 52

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????