Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՊՆ-ն իրա վրայից գցում է զինծառայողի ոտքերի ամպուտացումը

April 8, 2024

Լրատվամիջոցները մեր մասին

Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։

 

Նոյեմբերյանցի լրագրող Ոսկան Սարգսյանի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 4-ին, վիրավորին քաղաքային հիվանդանոց են տեղափոխել Իջևանի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքից․ «Երկու ոտքերը խիստ վնասված են ականի պայթյունից»։

 

Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանը հաստատել է՝ ոտքերն ամպուտացվել են, զինծառայողը տեղափոխվել է Մուրացանի հոսպիտալ:

 

Գերատեսչության խոսնակ Արամ Թորոսյանը նշել է, թե «պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել ոչ մարտական, նախնական տվյալներով՝ ծառայողական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող պայմաններում»։ Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։

 

«Հիմնականում նման որակում՝ ծառայողական պարտականությունների հետ չառնչվող, տալիս են, օրինակ, ավտովթարներին, որոնք եղել են արձակուրդի ժամանակ կամ ոչ աշխատանքային ժամերին՝ ծառայությունից դուրս։ Որոշ դեպքերում որպես ծառայության հետ չկապված են դիտարկում նաև առողջական խնդիրներով պայմանավորված դեպքերը։ Նման դեպքերը, երբ ականի պայթյուն կամ դժբախտ պատահար է եղել [դիրքում կամ միջդիրքային տարածքում, կամ, օրինակ, դիքեր գնալիս/դիրքերից վերադառնալիս], դժվար է որակել որպես ծառայողական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող։ Եթե ոչ ուղիղ, ապա գոնե անուղղակիորեն սա պիտի որ պայմանավորված լինի հենց զինվորական ծառայությամբ», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Նազելի Մովսիսյանը։

 

Ո՛չ պաշտպանության նախարարությունը և ո՛չ էլ Քննչական կոմիտեն դեպքի մասին հաղորդագրություն չեն տարածել, հանգամանքները՝ ինչպես և ինչ պայմաններում է եղել պայթյունը, հայտնի չեն։

 

Իրավապաշտպանի խոսքով, ծառայության հետ չկապված դեպքերի մասին ռազմական գերատեսչությունը, որպես կանոն, ոչինչ չի հաղորդում՝ իմանում ենք ԶԼՄ-ներից կամ դատախազությանն ուղղված պաշտոնական հարցումներից։ Հենց դատախազությունն է ի սկզբանե այդ տարբերակումը դրել՝ ծառայության հետ կապված և չկապված։ Ըստ պարզաբանման, դեպքերը կարող են «չկապված» որակվել, եթե տուժածը անմիջապես չի գտնվել ծառայողական առաջադրանքի կատարման ընթացքում։

 

Պատասխանատու գերատեսչությունը նույնիսկ մահվան դեպքերի մասին է ոչ միշտ հաղորդում (մանրամասները)։ Ոչ մահվան ելքով պատահարների դեպքում հաղորդագրություններն ավելի հազվադեպ են հանդիպում։

 

Վերջին տարիներին իրավապաշտպանները ահազանգում են բանակային միջադեպերի էական աճի մասին, որը պատճառաբանում են բարձիթողի վիճակով, ոչ կանոնադրային հարաբերություններով և պատշաճ վերահսկողության բացակայությամբ։ Տարեսկզբից հայկական բանակում՝ ոչ մարտական պայմաններում, առնվազն 6 զինծառայող է մահացել․ մահերից 4-ը սպանություն է որակվել (Ավագ ԶաքարյանԳոռ ԱսատրյանԱրթուր ԳրիգորյանԿարեն Կարապետյան), մեկը՝ ինքնասպանություն (Միքայել Դանիելյան), մեկը՝ դժբախտ պատահար (Բենիամին Մանուչարյան

 
 
 
Դիտումներ՝ 31

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????