October 3, 2019
Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում |
Հայտարարություններ |
Հրապարակումներ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ՝ գրասենյակի վարչական օգնականի թափուր աշխատատեղի համար:
Հիմնական պարտականությունները.
- Կազմակերպության կողմից ուղարկվող և ստացված գրությունների մուտքագրում
- Ուղարկված գրությունների (տեղեկատվության հարցումների, դիմումների, հայցադիմումների և այլն) ժամանակացույցի պահպանում, իրազեկում, աջակցություն՝ գրասենյակից դուրս փաստաթղթեր փոխանցելու հարցում
- Ուղարկված գրությունների և դրանց պատասխանների վիճակագրության կազմում
- Կազմակերպության փաստաթղթերի սկանավորում, պատճենահանում
- Ադմինիստրատիվ և կազմակերպչական աշխատանքների իրականացման աջակցություն
- Արագ արձագանքում, հեռախոսազանգերի ընդունում, վերահասցեագրում
- Կազմակերպության գրադարանի կարգավորում
Անհրաժեշտ հմտություններ, որակներ
- Բարձրագույն կրթություն
- Համակարգչային հմտություններ (word, excel, e-mail)
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է
- Աշխատանքային փորձը ցանկալի է
- Հաղորդակցվելու և թիմային աշխատանքի հմտություններ
- Հասարակական, քաղաքացիական ակտիվություն և մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրվածություն
- Արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություն և ճկունություն
- Ստեղծագործական, նորարարական մոտեցման ունակություններ
- Անհրաժեշտության դեպքում աշխատանքային ժամերից դուրս աշխատելու պատրաստակամություն
- Աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք
- Ժամկետը՝ 3 ամիս (երկարաձգման հնարավորությամբ)
- Գտնվելու վայրը՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծ 59
- Աշխատաժամեր՝ 9:30-18:30
Դիմել՝ ուղարկելով հետաքրքրության նամակ և հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով)` hr@hcav.am էլ. փոստի հասցեին մինչև 2019 թ.-ի հոկտեմբերի 20-ը:
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:
Դիտումներ՝ 2317