Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Кавказский Узел-ի անդրադարձը Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանմանը

October 3, 2023

Լրատվամիջոցները մեր մասին

Кавказский Узел-ի հետ խոսակցության ժամանակ բռնի տեղահանվածները նշել են, որ  հայերը կարող են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ միայն այն դեպքում, եթե տարածաշրջանում տեղակայվեն ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր: 

 

Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելությունը ընդունելու համաձայնությունը, որը Միացյալ Նահանգները ստացել է Բաքվից, կարևոր փաստ է, սակայն այդ միջազգային առաքելության ձևաչափի, դրա մեխանիզմների և մանդատի մասին ամբողջական տեղեկատվություն դեռևս չկա, ասել է  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Միաժամանակ նա նշել է, որ Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համաձայն՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչները պետք է ներկա լինեին Լեռնային Ղարաբաղում, սակայն այդպես էլ երբեք թույլ չտրվեց մտնել տարածաշրջան։

«Հարց է ծագում, թե ինչպես կարելի է միջազգային առաքելությունը համատեղել ռուսական ներկայության հետ՝ այսպես կոչված խաղաղապահ ուժերի տեսքով։»,– ասել է իրավապաշտպանը Кавказский Узел-ի թղթակցին: 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 174

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????