Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«ՀՀ-ի ընտրվելը ՄԱԿ֊ի Մարդու իրավունքների խորհրդում վստահության քվե է միջազգային հանրությունից». Սաքունց

October 18, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ընտրվելը ՄԱԿ֊ի Մարդու իրավունքների խորհրդում, միանշանակ, վստահության քվե է միջազգային հանրության կողմից ՀՀ֊ում ժողովրդավարության և մարդու իրավունքների ուղղությամբ գործադրվող ջանքերին։

 

Բայց սա առաջին հերթին մարդու իրավունքների ապահովման համար ստանձնած պարտավորությունների կատարման համար տրված պայման է, որը պահանջում է հետևողական, համառ, սկզբունքային և աննահանջ աշխատանք, կոնկրետ արդյունքների արձանագրմամբ։

 

Ե՛վ քաղհասարակությունը, և՛ իրավապաշտպան համայնքը ողջունում է և պատրաստ է ջանքերը ներդնելու հզորացնելու մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմները։

 

Միաժամանակ պետք է հաշվի առնենք, որ պետք է անզիջում լինել մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքների դեմ ատելության, թշնամանքի, արժեզրկման գործողությունների, դրսևորումներին»:

 

 
Դիտումներ՝ 786

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????