Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պետք է այլևս մեր վճռական քայլերն անենք․ Սաքունց

May 14, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը կարող է երաշխավորված լինել ՀՀ՝ որպես միջազգային սուբյեկտի կոնցեպտի հիման վրա։ Այս մասին «Կրկին ապակայունացում Սյունիքի շուրջ. ո՞ւմ է հանձնված Սյունիքի վերահսկողությունը» թեմայով այսօրվա քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

 

«Այդ թվում՝ նաև պետք է դիտարկել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի հարցը։ Ինչո՞ւ, օրինակ, չմտածել, որ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը հիմա առավել քան պահանջված են՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների նկատմամբ այս սպառնալիքները, որպեսզի տեղակայվեն ՀՀ այն սահմաններում, որտեղ սպառնալիքներն առկա են»,- ասաց Սաքունցը։

 

Նա հարցադրում արեց՝ արդյոք մենք կարո՞ղ ենք վերականգնվել եռակողմ հայտարարության շրջանակներում՝ գտնվելով ՀԱՊԿ կամ ՌԴ հետ երկկողմ, այսպես կոչված, դաշնակցային հարաբերությունների շրջանակներում՝ որպես անվտանգության երաշխավոր։

 

«Ես գտնում եմ, որ մենք՝ որպես միջազգային հարաբերությունների կամ իրավունքի սուբյեկտի կոնցեպտի տեսանկյունից պետք է այլևս մեր վճռական քայլերն անենք։ Մեր անվտանգության ու զարգացման հայեցակարգը պետք է հիմնված լինի այդ հասկացության վրա, որը չպետք է թուլացվի արդյունավետություն ցույց չտված ինստիտուտներով ու կառույցներով»,- նշեց նա։

 

Ըստ Արթուր Սաքունցի՝ այս հարցը՝ անվտանգության ու զարգացման ապահովման տեսլականը պետք է դրվի քաղաքական օրակարգում։ «Այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս մեզ փրկող, ի՞նչ մոտեցում ունեն այս անվտանգության և զարգացման երաշխավորման ապահովման վերաբերյալ։ Այս մասին ոչ մեկը չի խոսում։ Մեծ մասը խոսում է այն մասին, որ ռուսական բազայի հենակետերը պետք է ավելացնենք, շատ քիչ մասն ասում է՝ չէ, մենք պետք է գնանք միջազգային հարաբերությունների դաշտն ընդլայնելու, բայց թե ինչ քայլերով, սրա մասին պետք է խոսվի։ Այս կենսական խնդիրն է, որը ամեն ձևով տորպեդահարվում է։ Հիբրիդային պատերազմը, որը դրսից ու ներսից վարվում է, նպատակ ունի այս կենսական խնդիրը՝ անվտանգություն և զարգացում, դուրս մղել լուսանցք, դրան մոտենալ ի սկզբանե որպես որոշված հարց։ Եվ այդ հարցի պատասխանը ռուսական մանդատն է։ Բայց ռուսական մանդատը չի փրկել մեզ»,- հավելեց նա։

 

Ըստ Սաքունցի՝ Հայաստանը չի կարող իր ազգային անվտանգության հարցերը ստորադասել ինչ-որ խմբակային կամ մեկ այլ պետության շահերի՝ վնաս տալով մեզ։

 

«Եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կարողանում է սեպարատ առանձին ռազմական համագործակցություն ձևավորել ՌԴ հետ, ապա Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, չի՞ կարող  ռազմական կամ անվտանգային որևիցե այլ համագործակցություն ձևավորել այլ պետությունների հետ։ Եթե ենթադրենք Կրեմլը փորձի խոչընդոտել Հայաստանի կողմից՝ իր շահերը պաշտպանելու քայլերին, ապա նույնկերպ Հայաստանը կարող է բարձրացնել հարցը, որ ՌԴ-ն համագործակցում է Թուրքիայի հետ։ Հայաստանը հո գերի չէ, որ ինչ-որ կապանքներով կապված լինի։ Չի կարող երկիրն իր ազգային անվտանգության ապահովման և քաղաքացիների անվտանգության շահերը ստորադասել մեկ այլ պետության շահերի։ Երբ դու գտնվում ես քո պետության ու քաղաքացիների արժանապատիվ անվտանգության, արժանապատիվ խաղաղության, արժանապատիվ ու ինքնիշխան զարգացման, ժողովրդավարական զարգացման տիրույթում, ապա դրանից առավել հզոր փաստարկ գոյություն չունի։ Մի ամբողջ գործիքակազմ կա՝ քրեական ու միջազգային ատյաններում պատերազմական հանցագործություններով քրեական գործերի հարուցման առումով։ Այս ամբողջ գործիքակազմը կա, բայց դրա օգտագործման արդյունավետությունը զրո է։ Մենք պետք է դուրս գանք այս ծուղակից, այս անվտանգության ծուղակից։ Ինքը ոչ թե անվտանգության երաշխավորն է, այլ փակուղի։ Ինչպես մեր ռազմագերիներն են պատանդի վիճակում, Հայաստանի Հանրապետությունն այս պատանդի վիճակից պետք է հանել։ Շարունակել սուս ու փուս մնալ պատանդի վիճակում՝ մտածելով, որ հանկարծ ինչ-որ գործողություն կկատարեն, սա ամենաանանհեռատես, ամենակործարար դիրքորոշումն է»,- ասաց Արթուր Սաքունցը։

 

lragir.am

Դիտումներ՝ 35

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????