Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Նման սպան կամ սպաները մեկ վայրկյան անգամ իրավունք չունեն մնալու իրենց պաշտոնում». Արթուր Սաքունց

March 26, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե որևէ զինվոր այլ, թվով 20, թեկուզ լինեն 1 կամ 5, զինվորների վրա ունի ավելի մեծ ազդեցություն, քան սպան, քան վաշտի, ջոկի կամ գումարտակի հրամանատարը, ապա նման սպան կամ սպաները մեկ վայրկյան անգամ իրավունք չունեն մնալու իրենց պաշտոնում։ Իսկ եթե այդ զինվորն ունի, կրկնում եմ, եթե ունի այնպիսի հովանավորություն որևէ բարձրաստիճան սպայի կամ պաշտոնատար անձի կողմից, որով կաշկանդված են նշված հրամանատարները կամ սպաները, ապա հենց այդ հովանավորին պետք է անհապաղ հեռացնել պաշտոնից, որ իրհովանավորությամբ խաթարում է զինվորական ենթակայության սկզբունքն ու զինվորական կարգապահությունը։

 

Այս դեպքը մեկ օրվա ամենաթողության կամ ապաշնորհության հետևանք չի կարող լինել։

 

Իսկ սահմանված չափանիշներին չհամապատասխանող զինվորական համազգեստներն էլ մեկ կամ երկու օր չեն կրել զինվորները, կամ եթե չէին ենթարկվում, կար զինվորական կարգապահության խախտման համար այլ արդյունավետ միջոցներ, ոչ թե շարքում պատռել համազգեստը...

 

Բոլոր դեպքերում, հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։

 

Եվ լավ կլինի, մեր հարկատուներիս գումարների հաշվին պետության պաշտպանության խնդիրների, այդ թվում զինծառայության կազմակերպման հարցերի մասին մտածեք, քան դրամաշնորհների արդյունավետության մասին, պարոն ՊՆ մամլո խոսնակ»։

 

Դիտումներ՝ 780

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????