Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի դեռ քաղաքական համակարգը չի ձևավորված` ըստ գաղափարների, ոչ թե անձերի, այոʹ, բովանդակային ժողովրդավարությունը չի կարող կայանալ, բայց դրան հասնելու համար պետք է մի քանի հրատապ խնդիրներ լուծել:
Առաջինը` քաղաքականությունը և բիզնեսը տարանջատելն է:
Երկրորդ` քաղաքականությունը և քրեական մշակույթն ու աշխարհը միմյանցից տարանջատելն է:
Երրորդը` քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրների թափանցիկության և հաշվետվողականության ամրագրումն է և ֆինանսավորման աղբյուրների օրինականության հավաստումը:
Չորրորդը` կուսակցություններում ներքին ժողովրդավարության ամրագրումն է: Քանի դեռ այս բոլորը չկան, մնում է միայն ուշադրությունը կենտրոնացնել ընտրությունների ազատ և արդար կազմակերպման ընթացակարգերի ապահովման վրա` որպես նվազագույն պայման»: