Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Պետությունը դեռևս չի ազատագրվել կրեմլյան շեֆերի հովանավորությամբ գործող մաֆիայից». Արթուր Սաքունց.FB

February 15, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մաֆիան հեռացվել է իշխանությունից, բայց պետությունը դեռևս չի ազատագրվել մաֆիայից:

 

Պետք է ելնել այն տարրական ճշմարտությունից, որ նախկին, պետությունը զավթած խմբավորումն իր էությամբ և սկզբունքներով, մեթոդներով հանդիսացել և հանդիսանում է մաֆիա, որն ունի իր գործիքներ հանդիսացող դիպլոմավոր ներկայացուցիչները, որոնք հանդես են գալիս որպես դասախոսներ, մտավորականներ, իր լրագրողներն ու զլմ-երը, իր տեղեկատվական միջոցները, իր փաստաբանները, իր խոսնակները, պրոպագանդիստներն ու քարոզիչները, իր ֆինանսական և տնտեսական, տեխնիկական բազան։

 

Միայն նման մոտեցման դեպքում է հնարավոր հասկանալ, որ իշխանությունից հեռացվածները շարունակում են մնալ ներկայացված ողջ կառավարման համակարգում, դատաիրավական և իրավապահ համակարգում, ներկայացված են տնտեսության մեջ, դեռևս ունեն ռեսուրսներ։

 

Եվ այս՝ պետություն պետության մեջ սխեմայով գործող մաֆիան է իր կրեմլյան շեֆերի հովանավորությամբ հանդիսանում թիվ մեկ խոչընդոտող կառույցը' Հայաստանում ժողովրդավարության և իրավական, ինքնիշխան և սոցիալական պետության վերականգնման գործընթացի։

 

Այս ամենին վերջ տալու համար հրատապ է համակարգային, հետևողական, անզիճում և արմատական փոփոխությունները՝ նոր սահմանադրության ընդունմամբ։

 

Միաժամանակ, ընթացիկ մարտահրավերները պետք է կանխվեն վճռականորեն։

 

Մաֆիան չի պատրաստվում հանձնվել, քանի դեռ տիրապետում է ռեսուրսների։

 

Նաև տեղեկատվական լուրջ հակահարված պետք է տալ մաֆիայի արժեքային հիմքերին՝ որպես հակամարդկային, հակաքաղաքակրթական և հակաժողովրդավարական, չտրվել դրանց մանիպուլիացիաներին, որոնց սարդոստյանի մեջ կարող են հայտնվել, գայթակղվել նույնիսկ իրենց իրազեկ և փորձառու համարողները։

 

Մաֆիան դեռ կա, գործում է, և ռեֆորմների, համակարգային փոփոխությունների իրականացմանը զուգահեռ, որոնք համարում է թիվ մեկ վտանգը իր գոյության և կենսական շահերի, դրսևորվելու է էլ ավելի ցինիկ, լկտի ու ավելի ագրեսիվ։

 

Սա վհուկների որս չէ, ոչ էլ սև/սպիտակի խնդիր, այլ պետությունը մաֆիայից ազատագրելու կենսական խնդիր, որը պետք է լուծել համառությամբ և հետևողականությամբ»:

 

 

mamul.am

Դիտումներ՝ 564

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????