Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ ներկայացուցիչ Մարիետա Թեմուրյանը նշում է, որ անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու իրավունքը իրացնելու համար կարևոր է, որ մանկատան սանն ապահովվի կացարանով և այլ աջակցող ծառայություններով

December 21, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

«Կորեայի ձորում» գտնվող շինությունը, որ սկզբում բանտ է եղել, հետո մանկատուն՝ Կորեայի որբերի համար, անկախության տարիներին վերափոխվել է գիշերօթիկ դպրոցի։ 2015 թ․–ից այստեղ գործում է «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնը։

 

Երկու մեծ մասնաշենքերում ապրում են մարդիկ, որ բաժանված են իրարից տարիքով, սեռով ու ախտորոշմամբ։ Առաջինում երիտասարդներն են, որ այստեղ են տեղափոխվել Խարբերդի մանկատնից, երկրորդում՝ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն–ինտերնատի նախկին բնակիչները։

 

Վիզուալ պատմությունն ամբողջությամբ՝ medialab.am

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի սոցիալ–առողջապահական ծառայությունների մշտադիտարկման մասնագետ, Որոշումների աջակցման բարեփոխումների նախաձեռնող խմբի անդամ Մարիետա Թեմուրյանը նշում է, որ անգործունակ ճանաչելուց հետո մանկատնից այլ հաստատություն անձի տեղափոխումը կարող ենք դիտարկել որպես նրա՝ երկու կարևոր իրավունքների ոտնահարում։

 

«Ըստ էության, մանկատանը հայտնված հաշմանդամություն ունեցող երեխաների համար այլ հաստատություն տեղափոխվելու այլընտրանք Հայաստանում չկա։ Չափահասությունից հետո նրանք շարունակում են ապրել մանկատանը կամ հոգեկան առողջության ու մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված խնամքի հաստատություններում։ Մանկատանը չափահաս դարձած քաղաքացիներին անգործունակ ճանաչելը ու միայն խնամքի այլ հաստատությունում ապրելու հնարավորությունը մարդու իրավունքների խախտում է։ Փաստացի, Հայաստանի Հանրապետությունը ավելի քան 10 տարի վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ–ի կոնվենցիան, որի 19–րդ հոդվածով ամրագրվում է անձի անկախ ապրելու ու համայնքում ներգրավվելու իրավունքը։ Սա նշանակում է, որ անձն իրավունք ունի ընտրելու՝ որտեղ և ում հետ ապրել։ Նույն կոնվենցիան ամրագրում է նաև որոշումներ կայացնելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքը։ Մարդուն անգործունակ ճանաչելով, և մեկ հաստատությունից մեկ այլ հաստատություն տեղափոխելով, խախտվում է նրա՝ վերը նշված իրավունքները»,– ասում է նա։

 

Ըստ մասնագետի՝ անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու իրավունքը իրացնելու համար կարևոր է, որպեսզի մանկատան սանն ապահովվի կացարանով և այլ աջակցող ծառայություններով։ Որոշումների կայացման իրավունքի իրացման համար կարևոր է, որ ներդրվի որոշումների կայացմանն աջակցող մեխանիզմ։

 

«Պետք է ոչ թե մարդու փոխարեն որոշում կայացնել, այլ՝ աջակցել՝ իր կյանքի վերաբերյալ ինքնուրույն որոշումների կայացման համար»,– ասում է Թեմուրյանը:

Դիտումներ՝ 162

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????