Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Ամուլսարի անձեռնմխելիությունը չպետք է խաթարվի որևէ հանքարդյունաբերական գործողությամբ»․ Արթուր Սաքունց

September 9, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է․

 

«Եթե չի ստուգվել, ուսումնասիրվել Ամուլսարի հանքի հետազոտման, շահագործման թույլտվության իրավական հիմնավորվածությունը, ապա նրա դադարեցման իրավական հիմքերի մասին անիմաստ է խոսել։

 

Սա այնքան պարզ խնդիր է, այնքան հստակ խնդիր է, որի անտեսումն ինքնին որևէ կերպ չի կարող թաքցվել։

 

Ներդրումները չպետք է ռիսկեր առաջացնեն մարդկանց առողջության, կյանքի, ապրելակերպի վրա, գործունեության վրա։

 

Առնվազն ռադիոակտիվ նյութերի առկայությունը հանքավայրում և հանքանյութում բավարար է նման վտանգը փաստարկելու համար։

 

Հայաստանը չպետք է դիտարկել որպես գարվիչ տարածք հանքարդյունաբերության բնագավառում ներդրումների համար։

 

Ներդրումների կառուցվածքը և բնագավառները պետք է արմատապես փոխել, պետք է փոխել տարիներ շարունակ ձևավորված ներդրումային խաղի կանոններն ու բովանդակությունը։

 

Վտանգները պետական շահի տեսակետից պայմանավորված են միմիայն աշխարհի համար նախկինից մնացած ներդրումային պատկերացումների տրամաբանության մեջ մնալով։

 

Ամուլսարի հանքի շահագործման օգտին որևէ այլ համոզիչ փաստարկ չի բերվել ու չի կարող բերվել։

 

Սա կապրիզ չէ, սա վտանգների և ռիսկերի գիտակցման հիման վրա դիրքորոշում է։

 

Ամուլսարի անձեռնմխելիությունը չպետք է խաթարվի որևէ հանքարդյունաբերական գործողությամբ։

 

Կանգ առեք։

 

Պետք է մնացած հանքավայրերի շահագործման պայմանները նույնպես ուսումնասիրել և կոնսերվացվեն բոլոր հանքերի շահագործումը։

 

Պետք են քայլեր՝ տնտեսության կառուցվածքը փոխելու համար»։

 

medialab.am

 

Դիտումներ՝ 860

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????