Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոգեկան առողջության ոլորտում համայնքահենք ծառայությունների ներդրման ուղղությունները ռազմավարության իրականացման ընթացքում այդպես էլ չսահմանվեցին

August 24, 2020

Գործունեություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Տեղեկատվական արշավ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

ՀՀ հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարության յոթերորդ նպատակով նախատեսված է հոգեկան առողջության ոլորտի խնդիրների լուծման ինստիտուցիոնալ ձևից անցում համայնքահեն աջակցության համակարգի։

 

Համայնքահենք աջակցության մեկնարկը թեև տրվել էր՝ Սպիտակի խնամքի տանգործարկմամբ, բայց համայնքահենք ծառայությունների ներդրման ուղղությունները Ռազմավարության իրականացման ընթացքում այդպես էլ չսահմանվեցին։


Միայն Ռազմավարության ավարտից հետո՝ 2020 թ․ մարտին, ԱՍՀՆ-ն մշակել և շրջանառության մեջ է դրել «Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման 2020-2024 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է վերանայել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունները, ներդնել ծառայությունների որակապես նոր և ժամանակակից մոդելներ: Միջոցառումների ծրագրի նպատակն է՝ ապահովել խնամքի շուրջօրյա հաստատություններում ապրող հաշմանդամություն ունեցող, այդ թվում՝ հոգեկան առողջության և մտավոր խնդիրներով անձանց համար իրավունքահենք և համայնքահենք ծառայությունների մատուցումը, ինչպես նաև կանխարգելել հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը խնամքի շուրջօրյա մեծ հաստատություններ: Ամրագրվել են նաև այլ ուղղություններ, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ հանրության իրազեկման բարձրացում և վարքային փոփոխություն, հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություն մատուցող մասնագետների պատրաստում և վերապատրաստում:

 

ՀՀ Կառավարությունը 2014 թվականի ապրիլի 17-ին ընդունեց հոգեկան առողջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կարևոր որոշումներից մեկը՝ հաստատելով Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարությունը և ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը։

 

Այդ փաստաթուղթը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովմանն ուղղված առաջին համապարփակ փաստաթուղթն էր, որը ներառում էր միջոցառումներ՝ ուղղված օրենսդրական բարեփոխումներին, մարդկային ներուժի ապահովվածությանը, մասնագետների կրթությանը, հոգեկան առողջության ծառայությունների ապահովմանը, հանրության իրազեկության բարձրացմանը։

 

Ռազմավարության նպատակն է՝ «հոգեկան առողջության պահպանման և բարելավման համակարգի զարգացումը և բնակչության հոգեկան առողջության խնդիրների առաջացման կանխարգելումը»: Նշված հիմնական հեռահար նպատակին հասնելու համար Միջոցառումների ցանկում նախատեսվել է 7 նպատակ և 32 միջոցառում, սահմանվել են դրանց իրականացման պատասխանատուներն ու համակատարողները, ժամկետները, ակնկալվող արդյունքները և ֆինանսավորման աղբյուրները։


Բոլոր 7 նպատակների իրականացման մշտադիտարկման արդյունքներին և բացթողումների ուղղությամբ ՀՔԱՎ-ի առաջարկություններին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

 

Դիտումներ՝ 386

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????