Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մարտական գործողություններին մասնակցած մի շարք զինծառայողների զինգրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու մասին նշումներ կատարվում են ՀՔԱՎ միջամտությունից հետո միայն

July 22, 2022

Նորություններ

Թե 2016 թ․ քառօրյա, թե 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո մարտական գործողություններին մասնակցած  մի շարք զինծառայողներ մինչև հիմա բախվում են այն խնդրի հետ, որ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունը զինգրքույկներում համապատասխան նշում չի կատարում։ 

 

ՀՔԱՎ-ը շարունակում է զորակոչիկների, զինծառայողների իրավունքների պաշտպանությունը, իրազեկումը, նրանց խախտված իրավունքների վերականգնումը։ 

 

Ահավասիկ, 2022 թ․ հունիսի 27-ին Ս․ Հ-ն և Է․ Հ-ն իրենց զինգրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու մասին նշում կատարելու խնդրով դիմել էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ։ Վերջիններիս զինգրքույկներում համապատասխան նշում կատարելու վերաբերյալ Կազմակերպությունը դիմել  է  ՀՀ ՊՆ։

 

Ի պատասխան՝ ՀՔԱՎ գրությանը ՀՀ պաշտպանության նախարարությունը 2022 թ․ հուլիսի 14-ին համապատասխան ցուցումներ է տվել իր ենթակայության տակ գտնվող տարբեր մարմինների և ՀՔԱՎ-ի իրավական աջակցության շնորհիվ միայն նրանց զինգրքույկներում կկատարվեն  համապատասխան գրառումները։  

 

Արդեն բազմիցս անդրադարձել ենք պատերազմին մասնակցած, շատ դեպքերում վիրավորում ստացած պարտադիր ժամկետային, պահեստազորային զինծառայողների, ինչպես նաև կամավորագրված անձանց զինվորական գրքույկներում սահմանված կարգով նախատեսված գրառումների բացակայության խնդրին։ Հատկանշական է, որ հիմնականում խնդիրը  լուծում է ստանում ՀՀ Պաշտպանության նախարություն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից համապատասխան հիմնավորումներ կամ գրություններ ներկայացնելուց  հետո։  

 

2016 թ-ից մինչ օրս այս հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմել է 21 զինծառայող։ ՀՔԱՎ-ը իրավական աջակցություն է ցուցաբերել վերջիններիս։ Կազմակերպության կողմից ՀՀ ՊՆ-ն  գրություններ ուղարկելուց հետո միայն, մարտական գործողություններին մասնակցած 7 զինծառայողների զինգրքույկներում կատարվել են համապատասխան գրառումները։ Մյուսների գործերը դեռ ընթացքի մեջ են։

 

Կան նաև դեպքեր, որ զինգրքույկներում նշում չի կատարվել, քանի որ պահպանված չեն եղել տվյալ ժամանակահատվածում մարտական գործողություններին մասնակցելու մասին փաստեր և հիմնավորումներ, իսկ Պաշտպանության նախարարությունն էլ  հիմնավորել է, որ նշված զինծառայողներն անմիջականորեն մարտական գործողություններին չեն մասնակցել, այլ իրականացրել են մարտական հերթապահություն։ 

 

Իրավասու մարմինների անբարեխիղճ գործելաոճի, զինծառայողների նկատմամբ պետության  պարտավորությունների ոչ պատշաճ կատարման մասին է վկայում այն, որ մարտական գործողություններին մասնակցած զինծառայողի զինգրքույկում համապատասխան նշում կատարելու հարցը լուծվում է ոչ թե  ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունում, այլ զինծառայողը ստիպված է դիմել իրավապաշտպան կազմակերպություններ, դատարան և այլն, անցնել տարբեր ընթացակարգերով, որ հարցը լուծվի։ Եվ չնայած 2020 թ․ 44-օրյա պատերազմից անցել է արդեն 2 տարի, դեռևս կան մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներ, որոնք զորացրվել են՝ առանց զինգրքույկներում համապատասխան նշումների։

 

 

Դիտումներ՝ 152

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????