Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ծառայությունների ապակենտրոնացում դրանց կենտրոնացմա՞մբ

April 27, 2021

Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2021 թվականի ապրիլի 9-ին ՀՀ առողջապահության նախարարությունը տարածեց տեղեկատվություն պետական բյուջեի միջոցներով Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման մասին։

 

Արձանագրենք, որ Հայաստանը որդեգրել է գործող հոգեբուժական համակարգի ապաինստիտուցիոնալացման քաղաքականություն, ինչը ենթադրում է փակ հաստատությունների փոխարինում համայնքահենք, մարդու իրավունքների իրացմանը նպաստող ծառայություններով։ Մասնավորապես՝ 2013 թ․-ին ՀՀ Կառավարությունը հաստատեց Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգը, 2014 թ․-ին՝ Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարությունը, որոնցով հոգեկան առողջության ոլորտում հիմք դրվեց համակարգային իրավունքահենք բարեփոխումների գործընթացին։ Նախատեսվում էր ծառայությունները ապակենտրոնացնել, դրանք դարձնել առավել հասանելի ու մատչելի, քայլեր ձեռնարկել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ առկա բացասական վերաբերմունքի փոփոխության ուղղությամբ։ Իշխանության ներկա փաստացի գործողությունները, սակայն, հակասության մեջ են արդեն ամրագրված քաղաքականության հետ։  

 

Այս հակասության վառ դրսևորումներից էր ՀՀ Կառավարության 2017 թ․ սեպտեմբերի 22-ի թիվ 1165-Ա որոշմամբ «Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնների միաձուլման ձևով «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ն ձևավորելը, որը գործում է նախկին «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի շենքում։ Վերակազմավորելուց 2 տարի անց շրջանառության մեջ դրվեց կենտրոնը վերակառուցելու նախագիծը՝ նախ հնարավոր դոնորների, իսկ այնուհետև՝ պետական ծրագրի միջոցով։ Եվ ահա 2021 թ․ ապրիլի 9-ին ծրագիրը հաստատվում է։ Հատկացվելու է 5 մլրդ դրամ և այն իրականացվելու է չորս տարիների ընթացքում։ Վերակառուցմամբ պիտի ապահովվի 425 ստացիոնար և 9 անհետաձգելի բուժօգնության մահճակալային հագեցվածություն։ Ավելին՝ նախատեսվում է հոգեբուժարանի տարածքում կառուցել մանկական հոգեբուժության կենտրոն՝ 2 բաժանմունքներով

 

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաների համար ծառայությունների ստեղծումը կարևոր և հրատապ նշանակություն ունի, սակայն այն պետք է նպաստի վերջիններիս արդյունավետ բուժօգնությանը և նրանց նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորմանը, ինչը հնարավոր չէ փակ տիպի հաստատության սկզբունքով գործող Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում։ 

 

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցումը հակասում է ապաինստիտուցիոնալացման գաղափարին և իրավունքահենք քաղաքականությանը։ Նման փակ, մեծ հագեցվածությամբ, անմատչելի ու մեկուսի վայրում տեղակայված հաստատության վերակառուցումը ոչ միայն խոչընդոտ է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ առկա կարծրատիպերի ու խարանի դեմ պայքարում, այլև կարծրատիպերի խորացման ու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խտրականության դրսևորման նպաստավոր պայման է և վերջիններիս իրավունքների ապահովման մարտահրավեր։ 

Դիտումներ՝ 703

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????