Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Նարինե Ավետիսյանի լրագրողական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործի դատաքննությունը վերսկսվել է

December 26, 2018

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Նարինե Ավետիսյան | Նորություններ

Այսօր՝ 2018թ. դեկտեմբերի 26-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերսկսեց Լոռի հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի լրագրողական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործի քննությունը:

 

Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել 2017 թ. սեպտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից կամրջի վրա, երբ Նարինե Ավետիսյանը փորձել է նկարահանել հորդառատ անձրևի տակ իրականացվող ասֆալտապատման աշխատանքները:

 

ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) մեղադրանք է առաջադրվել Շինպլյուս ընկերության տնօրեն Տիգրան Նազարյանին ու նույն ընկերության աշխատակից Վրեժ Խաչատրյանին:

 

Նարինե Ավետիսյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցն ու փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը դատարանում նրա ներկայացուցիչներն են:

 

Դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ տուժողին և վկաներին հարցաքննելուց հետո, դատավորի փոփոխությամբ պայմանավորված, Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ գործի քննությունը վերսկսվել է: Այսօր դատարանը կողմերի ինքնությունը և միջնորդություններ ներկայացնելու հարցը ճշտելուց հետո սահմանեց դատաքննության կարգը: Ամբաստանյալները շարունակեցին պնդել, որ մեղադրանքը չեն ընդունում:

 

Քանի որ տուժող Նարինե Ավետիսյանն առողջական խնդիրների պատճառով դատական նիստին չէր ներկայացել, նիստը հետաձգվեց և նշանակվեց 2019 թ. փետրվարի 27-ին՝ ժամը 12:00-ին: Դատարանը առաջինը կլսի տուժողին:

 

Դիտումներ՝ 1656

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????