Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Եթե Մոսկվայում Փաշինյանի դեմ ակցիան ՌԴ թողտվությամբ չլիներ, Արա Աբրահամյանն արդեն ձերբակալված կլիներ. իրավապաշտպան

January 13, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Արա Աբրահամյանի ղեկավարած «Ռուսաստանի հայերի միությունը» երեկ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի ժամանակ Հայաստանի դեսապանատան առաջ «Ստոպ Նիկոլ» խորագրով ակցիա էր կազմակերպել՝ մի քանի տասնյակ հայերի մասնակցությամբ:

 

Վերջիններս պաստառ էին պարզել Փաշինյանի դեմ ռուսերեն և անգլերեն գրառումներով, ինչից օգտվեցին ադրբեջանական լրատվամիջոցները՝ եռակողմ հանդիպմանը զուգահեռ լայնորեն լուսաբանելով հայերի կազմակերպած ակցիան:

 

«Կուզեի ի սկզբանե հաշվի առնենք, թե ինչ պետությունում է ակցիան տեղի ունեցել: ՌԴ-ում Պուտինն արդեն օրենք է ստորագրել, որ նույնիսկ մեկ անձի կողմից ակցիան դիտարկվում է որպես զանգվածային միջոցառում, և ակցիա անողը պետք է ստանա թույլտվություն»,-մեզ հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ հավելելով. «Փաշինյանի դեմ ակցիան իրականացվել է  մի պետությունում, որտեղ անգամ 1 անձի կողմից ակցիաները շատ կոշտ կասեցվում են, իսկ ակցիա կատարողը բերման է ենթարկվում»:

 

Այնպես որ, իրավապաշտպանը համոզված է, որ դա ՌԴ իշխանության թողտվությամբ է կազմակերպվել: Հակառակ դեպքում, ըստ նրա Արա Աբրահամյանն ու ցույցի մասնակիցները շատ կոշտ հակազդեցության կարժանանային կամ կձերբակալվեին:

 

«Պատկերացնո՞ւմ եք, եթե այդ ակցիաների մասնակիցները 5 կամ 6 հոգով ցույց անեին՝ պահանջելով Պուտինից, որ միջամտի և իր լծակները կիրառի հայ գերիներին և անհետ կորածներին ազատ արձակելու համար: Վստահեցնում եմ, որ նման ակցիա չէր կարող լիներ, թույլ չէին տա միանգամից»,-նշեց Սաքունցը:

 

Նրա խոսքով՝ Արցախի հետ կապված խնդիրը բարձրացվում է մի պետությունում, որի ղեկավարը հայտարարել է, թե Եռակողմ հայտարարությունը ինքն է գրել, որ ԼՂ կարգավիճակի հարցը հանված է, և հանդես է եկել որպես անվտանգության երաշխավոր: «Եթե ՌԴ- հայերը սա կարդացել են, ապա այդ պահանջները պետք է ներկայացնեն իրենց երկրի ղեկավարին: Այսօր փաստացի Հայաստանի վարչապետը ամբողջ խնդրների լուծումը հանձնել է ՌԴ-ին: Այն, որ շատ քաղաքացիներ չեն մասնակցել, նշանակում է՝ ավելի գիտակից են գտնվել՝ հասկանալով խնդրի իրական հասցեատերն ով է»,-տեսակետ հայտնեց Սաքունցը:

 

ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանը ակցիայի առթիվ երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Մոսկվայի հայ համայնքի՝ այսօրվա ակցիայից անմասն մնալը շատ լավ ցուցիչ է։ Բացառությամբ երկու-երեք տասնյակ մոսկվայաբնակների, համայնքը, կարելի է ասել, որ մերժեց հայրենի երկրի ղեկավարի դեմ ուղղված այս միջոցառումը։ Վստահ եմ, որ այդ ակցիան մերժած մեր հայրենակիցները հայրենասեր ու լավ մարդիկ են»։

 

newarmenia.am

Դիտումներ՝ 79

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????