Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Հայաստանյան քաղհասարակության մի շարք կազմակերպություններ կոչով դիմել են ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով զեկուցողներին

Հայաստանյան քաղհասարակության մի շարք կազմակերպություններ կոչով դիմել են ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով զեկուցողներին՝ համապատասխան արձագանք տալու Ադրբեջանի գործողություններին։

 

Կոչին կից ներկայացվել են համապատասխան փաստեր։

 

Հորդորում ենք Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով հատուկ զեկուցողին, Արտադատական, առանց դատի կամ կամայական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցողին, և Ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության ժամանակակից ձևերի և դրանց հետ կապված անհանդուրժողականության հարցերով հատուկ զեկուցողին՝ արդյունավետ արձագանք տալ այս տեղեկատվությանը և իրենց մանդատներին համապատասխան.

 

????Անմիջապես կապ հաստատել Ադրբեջանի Կառավարության հետ և կոչ անել անհապաղ վերջ դնել քաղաքացիական բնակչության թիրախավորմանը, պահանջել հարգել ու պաշտպանել Ադրբեջանի իշխանությունների հսկողության տակ հայտնված յուրաքանչյուր քաղաքացիական անձի և hors de combat մարտիկի կյանքի իրավունքն ու բարեկեցությունը;

????Անմիջապես կապ հաստատել Ադրբեջանի Կառավարության հետ՝ ապահովելու, որ Ադրբեջանի ուժերի հսկողության տակ գտնվող տարածքում գտնվող ռազմագերիները և hors de combat անձինք, այդ թվում՝ վիրավորները ստանան բուժում: Սա մեծ կարևորություն ունի՝ հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում համաձայնեցված և հոկտեմբերի 17-ին վերահաստատված մարդասիրական հրադադարի պայմանները չպահելու հանգամանքը;

????Հայցել տեղեկատվություն առ այն, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել՝ գրանցելու մահացածների վերաբերյալ տեղեկությունը և վերադարձնելու աճյունները իրենց քաղաքացիության երկրին և/կամ ընտանիքին;

????Հայցել տեղեկատվություն առ այն, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել՝ կանխելու ռասիստական և այլատյացության գործողությունները, խրախուսել հանդուրժողականությունը, փոխըմբռնումը և սոցիալական ներդաշնակությունը և խթանել հարգանք՝ մշակութային բազմազանության նկատմամբ;

????Անմիջապես հրավիրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի և Գլխավոր ասամբլեայի ուշադրությունը՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության հայերի հանդեպ խոշտանգումների և/կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքին կամ պատժին:

 

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Transparency International հակակոռուպցիոն կենտրոն

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

 

Ամբողջական փաստաթուղթը հասանելի է ԱՅՍՏԵՂ

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր