Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Իլհամ Ալիևը հաստատում է, որ չունի որևէ արդարացում Ստեփանակերտի և Արցախի այլ խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ»․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը արձագանքել է Ալիևի՝ «BBC»-ին տված հարցազրույցին

November 9, 2020

Խաղաղասիրություն | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացրել է, որ նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ադրբեջանական զինուժը շարունակել է ավիացիոն և հրթիռահրետանային հարվածներ հասցնել ԱՀ/ԼՂ-ի խաղաղ բնակավայրերին: Տեղեկացվել էր նաև, որ գիշերը խաղաղ բնակավայրերում, Ստեփանակերտից բացի, պահպանվել է հարաբերական հանգիստը։ Ադրբեջանական զինուժը կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ` մայրաքաղաքում չկան։ Արցախի մյուս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել։

 

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ ադրբեջանաթուրքական զինուժը շարունակում է պատերազմական հանցագործությունները՝ կրակի տակ պահելով Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը։ Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով։ Թիրախակետում բազմաբնակարան շենքերն են, բնակելի թաղամասերը, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտները։ Այս տարածքներում ռազմական որևէ օբյեկտ չկա։

 

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «BBC» գործակալությանը տված հարցազրույցում արված հայտարարությունների վերաբերյալ: Նա ասել է, որ սույն հարցազրույցում Իլհամ Ալիևը հաստատում է, որ չունի որևէ արդարացում Ստեփանակերտի և Արցախի այլ խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ, որն անհերքելի փաստերով արձանագրվել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային ԶԼՄ-ների և մարդու իրավունքների պաշտպանությամբ մասնագիտացված կազմակերպությունների կողմից։ Հասկանալով, որ վաղ թե ուշ կրելու է իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների պատասխանատվությունը, Իլհամ Ալիևը հուսահատ փորձ է անում ժխտել իրականությունը՝ այն անվանելով «կեղծ լուրեր»: Իլհամ Ալիևի մարդատյաց այս հայտարարությունը, որն արվում է իր հրամանով գործող զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման ֆոնին, ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախի ժողովուրդը որևէ հանգամանքում չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո:

 

 ԵՄ-ն լրացուցիչ 400.000 եվրո է հատկացրել մարդասիրական օգնության համար՝ ԼՂ-ում հակամարտությունից տուժած քաղաքացիական անձանց առավել հրատապ կարիքները հոգալու համար: ԵՄ Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեշ Լենարշիչն ասել է. «ԵՄ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք արդեն խլել են խաղաղ բնակիչների կյանքը: Մենք չափազանց մտահոգված ենք մարդասիրական իրավիճակի վատթարացմամբ` հաշվի առնելով գալիք ցուրտ սեզոնը և սրվող կորոնավիրուսային համաճարակը»:

 

Արցախի/ԼՂ մարդու իրավունքների պաշտպանը պատրաստել է հայ զինծառայողների մարմինների և ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի վայրագությունները ներկայացնող 3-րդ զեկույցը: Զեկույցում ներկայացված են Արցախի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերի կողմից հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 3-ը արձանագրված փաստերը՝ հայ զինծառայողների դիակների և ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կատարած տարաբնույթ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ:

 

ՀՀ ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը տեղեկացրել է, որ ավելի քան 90 երկրներից մուտք են գործել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայք՝ ծանոթանալու ադրբեջանական կողմի դաժանությունների վերաբերյալ Պաշտպանի ուսումնասիրություններին։ Պաշտպանը շարունակում է աշխարհին ներկայացնել ադրբեջանական կողմից խաղաղ բնակիչների նկատմամբ կատարվող դաժանություններն ու պատերազմական հանցագործությունները։

 

Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ հայերի զտումների ադրբեջանական նպատակը հիմնավորվում է կոնկրետ ապացույցներով,- այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ Մեծ Բրիտանիայի բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:


Արման Թաթոյանը մանրամասն ներկայացրել է ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում քաղաքացիական անձանց սպանությունների ու վիրավորումներ պատճառելու մանրամասները, գյուղերին պատճառված նյութական վնասները։

 

Մինչ օրս հայկական կողմից ադրբեջանական ագրեսիային զոհ է գնացել ընդհանուր թվով 53 խաղաղ բնակիչ:

 

Լուսանկարում՝ Ստեփանակերտ, Արցախ/ԼՂ

Դիտումներ՝ 283

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????